Այս շաբաթ ես քիչ եմ կարդացել, բայց կամփոփեմ ինչքան որ կարդացել եմ: Հիշեցնենք, որ ես հիմա կարդում եմ «Новолуние» կամ «Նոր լուսին» գիրքը, որը գրել է Stephenie Meyer-ը, այն ռոմանտիկ ժանր է, և իմ համար հետաքրքիր: Այս շաբաթ ես կարդացել եմ միայն երկուս ու կե ս գլուխ (երրորդը դեռ չեմ վերջացրել), բայց ընդհանրապես կարդում եմ յոթերորդը: Այս երկու գլուխների առաջ, շատ տխուր հատվածներ էին, բայց մի պահ ես ուրախացա, տխուր էր, որովհետև գլխավոր հերոսի այսինքն՝ Բելլա Սվոնի սիրածը՝ Էդվարդ Կալլենը, ով վամպիր էր, մշտական գնացել էր անհայտ տեղ: Էդվարդ իմ դուրը շատ էր գալիս, և ես տխրեցի երբ նա հեռացավ, բայց շուտով պատահեց մի բան, որ ինձ ուրախացրեց: ավարտին երկու գլուխների մեջ որոնք ես կարդացել եմ, Բելլա պատմում էր թե ինչ անիմաստ է իր կյանքը դարձել առանց Էդվարդի, այս պատմության մեջ կո նաև մի մարդագայլ՝ Ջեյքոբ Բլեքը: Բելլա սկսեց իրեն լավ զգալ միայն Ջեյքոբի հետ, և այդ պատճառով ամեն օր նրա հետ էր անցկացնում: Գիրքը շատ հետաքրքիր է՝ շաբաթ կկարդամ, իսկ կիրակի գնալու եմ ճամփորդության, բայց կվերցնեմ հետս, որ կարդամ:

You are currently viewing Նոր լուսին