Կատու
- Կատուներն ընդունակ են ընկալել ավելի բարձր հաճախականության ձայներ, քան մարդիկ և շները:
- Ընտանի և վայրի կատուներն ունեն գենային մուտացիա, որի պատճառով չեն զգում քաղցր համը:
- Կատուները կարող են տարեկան մոտ 100 ձագ ունենալ:
- Նրանք մլավոցով խոսում են ոչ թե իրենց ազգակիցների, այլ մեզ հետ, քանի որ կատուները միմյանց հետ մլավոցով չեն հաղորդակցվում:
- Ցանկացած կատու ունի իր քթի վրա եզակի պարկեր, որոնք նույնքան անհատական են, որքան մարդու մատնահետքերը:
- Գիտնականներից շատերը այն կարծիքին են, որ այն մարդիկ, ովքեր ապրում են կատուների հետ, ավելի քիչ են ենթարկվում սթրեսների ու սրտի նոպաների:
- Կատուները շատ զգայուն են, նրանք զգում են իրենց տիրոջ տրամադրությունը:
- 12-րդ հարկից ընկնող կատուն կենդանի մնալու ավելի մեծ հնարավորություն ունի, քան 7-րդ հարկից ընկնողը:
- Կատուների ականջները պտտվում են 180 աստիճան: Ցանկացած կատվի ականջում կա 32 մկան, ականջը կառավարելու համար օգտագործվում է 12 կամ ավել մկան:
- Կատուները թափահարում են պոչը ներքին կոնֆլիկտի պատճառով: Ենթադրենք՝ կատուն կանգնած է դռան մոտ և ուզում է դուրս գալ, բայց դրսում անձրև է, ու կատուն չի ուզում թրջվել. այդ դեպքում նրա պոչը թափահարվում է: Հենց կատուն որոշում կայացնի, պոչի շարժը կդադարի:
Կոկորդիլոս
1. Կոկորդիլոսների ատամները կյանքի ընթացքում փոխվում են մոտ 100 անգամ:
2. Ծնոտների ընկալիչների շնորհիվ` կոկորդիլոսները զգում են ջրի ամենաաննշան տատանումները: Այս ընկալիչների շնորհիվ է նաև, որ կոկորդիլոսները, նույնիսկ մեծ հեռավորության վրա, կարողանում են ճշգրիտ որոշել զոհի գտնվելու վայրը:
3. Ժամանակակից կոկորդիլոսներն ընտելացել են ինչպես ջրային, այնպես էլ ցամաքային կյանքին: Գիտնականները կարծում են, որ մոտ 3000 տարի առաջ այս գիշատիչները բնակվում էին միայն ցամաքում:
4. Ժամանակակից կոկորդիլոսների նախնիները հասակով բարձր էին մարդկանցից, իսկ մարմնի երկարությունը հասնում էր 13 մետրի:
5. Կոկորդիլոսները կարող են մինչև մեկ տարի մնալ առանց սննդի: Այս կենդանիները շատ երկարակյաց են: Ապրում են 100 տարուց ավելի:
6. Կոկորդիլոսները հաննիբալ են: Դա նշանակում է, որ ավելի մեծը և ուժեղը կարող է խժռել փոքրին: Եթե կոկորդիլոսն իր ճանապարհին հանդիպի այլ կոկորդիլոսի ձվերի կամ ձագերի, անպայման կոչնչացնի:
7. Կոկորդիլոսները, որքան էլ ագրեսիվ կռվեն իրար հետ, որքան էլ լուրջ վերքեր առաջացնեն միմյանց մոտ, նրանց վերքերը երբեք չեն բորբոքվում և փտախտի պատճառ չեն դառնում: Գիտնականները կարծում են, որ այս գիշատիչների արյան մեջ գոյություն ունեն հակաբիոտիկներ, որոնք էլ կանխում են բակտերիաների տարածումը:
8. Կոկորդիլոսի ստամոքսում կան, այսպես կոչված, գաստրոլիտներ: Դրանք քարեր են, որոնք այս կենդանիները կուլ են տալիս` ստամոքսում կոշտ կերը մանրացնելու համար: Քարերի քաշը հասնում է մինչև 5 կգ-ի:
9. Չինացիները կոկորդիլոսի միսը` դեռ հին ժամանակներից, օգտագործել են սննդում: Այդ պատճառով` շատերը նրանց կերակրում էին իրենց տանը. երկար շղթաներով կապում էին բակում:
10. Կոկորդիլոսի աչքը ունի երրորդ` թափանցիկ կոպ, որի շնորհիվ` ջրի տակ կենդանին տեսողական խնդիրներ չի ունենում: