Շատ տարիներ առաջ թուղթը դեռևս հայտնի չէր:

Մարդիկ գրում էին մագաղաթի վրա: Մագաղաթը պատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց: Հայերեն ամենափոքր գիրքը լուցկու տուփից էլ փոքր է: Այն պատրաստված է նորածին ուլի մորթուց: Այժմ գրում են թղթի վրա , որովհետև այն ավելի հարմար է և էժան:

Սարգիսը ձկնորս է: Նա Արեգի քեռորդին է: Մի օր Սարգիսն ու Վարդգեսը որոշեցին գնալ գետափ ձկնորսության: Երեկոյան տղաները հանկարծ անորոշ ձայներ լսեցին: Հետո պարզվեց , որ գայլերի ոհմակն է ոռնում:

Դարբնոցի մոտով ցած է հոսում զրնգուն աղբյուրը: Նա աջ ու ձախ նայում, համբուրում է ափերին ծաղկած նրբաթերթ ձնծաղիկները: Ճանապարհը շատ երկար է, սակայն աղբյուրը երբեք չի հոգնում: Նա գիտի, որ իրեն անհամբեր սպասում է զմրուխտե մարգագետինը։

Շոգ ամառ էր: Մուգ կապույտ ծովի վրա լողում էր շոգենավը: Նա օգնություն էր տանում ծովափին անօգնական մնացած նավաստիներին: Շոգենավը խորտակվել էր: Նրանք ութ հոգով փրկվել էին, որովհետև հանել էին փրկագոտիներ: Նավաստիները զույգերով կարողացել էին լողալ դեպի ափ:

Անգետիկը խնդրեց ընկերներին իրեն էլ վերցնել ճամփորդության: Երեխաների հետ միասին նա զարդարեց օդապարիկը:          Ընդամենը մի րոպեից հետո օդապարիկը սավառնում էր, իսկ մարդիկ հիանում էին ճամփորդների քաջությամբ : Անգետիկը օդում ուրախ երգում է։

You are currently viewing Բաց թողնված տառեր