Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը:
Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
-Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն: Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ինչքա՜ն սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին և ժամացույցին.
-Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
-Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
-Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
-Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
-Ծառերը շարժելը,-ասաց քամին:
-Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
-Հիմա դու ասա՝ ինչն է չքնաղ,-բոլորը հարցրեցին քեռի Ֆրեդին:
-Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
-Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:
- Տեքստից օգտվելով լրացրրու՛ բաց թողնված տառերը, սովորե՛ք բառերի գրելաձևը.
բլոճ, համբուրել, տիկնոջ, օգուտ, ծաղկաման, սև, մեջ, խեղճ, վարդ, ծննդյան, արևմտյան,
ճանապարհ, շնորհավորել:
- Հեքիաթից ընտրի՛ր երկու հերոս, հորինի՛ր երկխոսություն նրանց միջև: Չմոռանաս ուշադրություն դարձնել ուրիշի ուղղակի խոսքի կետադրության վրա:
— Հանելուկ ասե՞մ, գուշակեք, — հարցնում է ծիծեռնակը կողքի եղած կենդանիներին։
— Իհարկե, — պատասխանում է ձուկը։
— Կանաչ կճուճ, կարմիր ապուր։ Դե գուշակեք։
— Կանաչ շշով գինի, — ասում է կատուն։
— Հում նարինջ, — ասում է զարթուցիչը։
— Ձմերուկ, — ասում է վարդը
— Ճիշտ պատասխանեց վարդը, քանի որ ձմերուկի կեղևը կանաչ է, իսկ մեջը կարմիր, — ասաց ծիծեռնակը։