Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ․

1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։ Գարուն, փողոց, զնգոց, շուրթ, կրակ, բոց, վարդ։

2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։ Կրակ, զնգոց, սրտեր, շրթեր։

3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։ Ես լսում եմ, որ ծիտիկները երգում, ծլվլում են, տեսնում եմ կանաչ, մուգ կանաչ, բաց կանաչ գույներ և զգում են ինչպես է եղանակը տաքանում։

4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։

You are currently viewing Մայրենի Գիտե՞ք, որ գարուն է արդեն