Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ․
1․Բառարանի օգնությամբ բացատրել կարմիրով նշված բառերը և սովորել։
Ճահճուտները անհունի-անվերջ ճահիճներ
Թախիծ-տխրություն
Հրճվանք-ուրախություն
2․Գրել, թե որ հոլովին են պատկանում աշխարհով, անհունի, կյանքում, բառերը։
Աշխարհով-գործիական
Անհունի-սեռական
Կյանքում-ներգյական
3․Դուրս գրիր 7 գոյական։
Գոյականներ
Աշխարհ, ճահճուտ, կյանք, գանգատ, հոգի, թախիծ, հրճվանք
4․ Ինչի՞ մասին է բանաստեղխությունը, ո՞րն է նրա գլխավոր միտքը։ Պատասխանդ հիմնավորիր։
Բանաստեղծությունն ասում է, որ պետք է աշխարհը սիրել, որպեսզի ոչ մի վատ բան չի լինի։
5․Բանաստեղծո ւթյունը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։