Այսօր մեր մոտ առաջին ժամը երգ էր: Երգի ժամանակ մենք մի քանի երգ երգեցինք ինչից հետո երաժշտություն էինք լսում: Հաջորդ ժամը նախագծայըն աշխատանք էր ինչի ժամանակ ես և իմ ընկերուհի Անին ճապոնական խաչբառներ էինք լուծում:Հետո մարզականի ժամանակ մեզ ուղարկեցին սեղանի թենիս խաղալու: Քանի որ անցած տարվա առաջին ուսումնական շրջանի ժամանակ Անին իր մարմնամարզությունը ընտրել էր սեղանի թենիս նա կարողանում էր խաղալ: Իսկ ես խաղալ չգիտեմ, նա փորձում էր ամբողջ դասի ընթացքում ինձ սովորեցնել: Հաջորդ ամբողջ դասը ես ու Անին ճապոնական խաչբառներ էինք լուծում: Հետո սկսվեց երկար դասամիջոցը, երբ մենք կերանք մենք վերջին դասի առաջին կեսին էլի ճապոնական խաչբառնե էինք լուծում, ինչից հետո սկսեցինք անել ընկեր Անիի դրած առաջադրանքները:

You are currently viewing Հունվարի 18