Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.

— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,

Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Մոտեցած երկնից աստղերը պայծառ

Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—

— Իմ լքված սրտի կարոտը անծայր

Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն:

Անծայր-անվերջ

Ցնորք-տեսիլք

Լուսեղեն-պայծառ

2. Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով-աստղերը շատ պայծառ են

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում-դաշտերը մթնել են

Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում-միշտ նույն տեսիլքն է

3. Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;

Դաշտերում մութն է ընկել:

4. Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:

Մութ դաշտեր են, որոնք լուսավորվում են աստղերով:

5. Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:

Բնություն նկարագրող

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.

Մոտեցած երկնից աստղերը պայծառ

Հոգեվիճակ նկարագրող

Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

— Իմ լքված սրտի կարոտը անծայր

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Վերհիշել Տերյանից անգիր սովորած բանաստեղծությունները կամ սովորել՝

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Հայտնություն,

Մթնշաղ

You are currently viewing Շիրակի դաշտերից