Տարբերակ 1.

I. Քանոնի օգնությամբ որոշեք չորսուի վրա ազդող ուժը ( նկ.22): Մասշտաբը նշված է  նկարի վրա.  

  1. 1Ն          2. 3.3Ն                 3. 3,5Ն 4. 4Ն       5. 3Ն

II. Այն ուժը, որը մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միաժամանակ ազդելիս, անվանում են…, և այն գտնում են..

  1. այդ ուժերի գումար …. համազոր….
  2. գումարելով այդ ուժերը …. համազոր
  3. այդ ուժերի համազոր …. գումարելով այդ ուժերը
  4. բաղադրիչ …. այդ ուժերի գումարով

III. էլեկտրաքարշը վագոնները քաշում է 320 կՆ ուժով: Դիմադրության ուժը 180կՆ է: Հաշվեք այդ ուժերի համազոր ուժը.

  1. 140կՆ 2. 360 կՆ 3.1400 կՆ 4. 500կՆ 5. 200կՆ

IV. Մարմնի վրա ազդում է 9Ն ուժ: Ի՞նչ ուժ պետք է կիրառել, որպեսզի համազորը ուղղությամբ համընկնի այդ ուժի հետ և հավասար լինի 7Ն-ի.

  1. 16Ն, 9Ն ուժին հակառակ ուղղությամբ
  2. 2Ն, նույն կողմը, ինչ որ 9Ն ուժն է
  3. 16Ն, 9Ն ուժի ուղղությամբ
  4. 2Ն, 9Ն ուժին հակառակ ուղղությամբ

IV. Արկղը հատակի վրայով հաստատուն արագությամբ տեղափոխելիս կիրառում են 5Ն ուժ: Ինչի՞ է հավասար դիմադրության ուժը.

  1. 0Ն      2. 5Ն 3. 1Ն 4. 10Ն

Տարբերակ 2.

I. Քանոնի օգնությամբ որոշեք չորսուի վրա ազդող ուժը ( նկ.23 ): Մասշտաբը նշված է նկարում.

  1. 1Ն      2. 3,3Ն      3. 3,5Ն        4. 4Ն       5. 3Ն

II. Մի ուղղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը հավասար է այդ ուժերի …. և ուղղված է…

  1. գումարին …. մեծ ուժի կողմը
  2. տարբերությանը …. փոքր ուժի կողմը
  3. տարբերությանը … մեծ ուժի կողմը
  4. գումարին …. փոքր ուժի կողմը

III. 80կգ զանգված ունեցող մարզիկը բարձրացրեց 60կգ զանգվածով ծանրաձողը: Ի՞նչ ուժով է նա ճնշում հատակի վրա.

  1. 137,2Ն 2. 360Ն    3. 1372Ն     4. 500Ն 5. 140Ն

IV. Երեխաները քաշում են սահնակը՝ կիրառելով շարժման ուղղությամբ ուղղված 7Ն և 9Ն ուժերը: Դիմադրության ուժը 14Ն է: Ինչի՞ է հավասար այդ ուժերի համազորը.

  1. 16Ն      2. 5Ն 3. 3Ն 4. 2Ն 5. 0Ն

V. Մարմինը երկու իրար հավասար և հակառակ ուղղված ուժերի ազդեցությամբ.

  1. գտնվում է դադարի վիճակում
  2. շարժվում է հավասարաչափ
  3. գտնվում է դադարի վիճակում կամ շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ
  4. շարժվում է փոփոխվող արագությամբ

Տարբերակ 3.

I. Քանոնի օգնությամբ որոշեք գնդիկի վրա ազդող ուժը (նկ. 24): Մասշտաբը նշված է նկարում.

  1. 1Ն       2. 3,3ն     3. 3,5Ն      4.4Ն       5. 3Ն

II. Որքա՞ն կարող է լինել 15Ն և 20Ն ուժերի համազորը, եթե այդ ուժերը ուղղված են նույն գծով.

  1. 5Ն      2. 30Ն 3. 20Ն            4. 35Ն      5. 10Ն

III. Երկու ջերմաքարշեր քաշում են գնացքը 250կՆ և 110 կՆ ուժերով: Ինչի՞ է հավասար գնացքի վրա ազդող ուժը.

  1. 14000կՆ 2.360կՆ 3.140 կՆ 4.500կՆ 5.200կՆ

III. Երեք ուժեր ուղղված են նուն գծով՝ 16Ն և 2Ն ուժերը դեպի ձախ, իսկ 20Ն ուժը դեպի աջ: Գտեք այդ ուժերի համազորը և նրա ուղղությունը.

  1. 38Ն, ուղղված է դեպի աջ
  2. 2Ն, ուղղված է դեպի ձախ
  3. 38Ն, ուղղված է դեպի ձախ
  4. 2Ն, ուղղված է դեպի աջ

V. Ինչի՞ց է կախված մարմնի վրա ուժի ազդեցությունը.

  1. ուժի մոդուլից
  2. ուժի մոդուլից և նրա ուղղությունից
  3. ուժի մոդուլից և կիրառման կետից
  4. ուժի մոդուլից, նրա ուղղությունից և կիրառման կետից

Տարբերակ 4

I. Քանոնի օգնությամբ որոշեք սահնակի վրա ազդող ուժը (նկ.25): Մասշտաբը նշված է նկարում.

  1. 5Ն       2. 3,3 Ն 3. 3,5 Ն 4. 4Ն 5. 3Ն

II. Մի ուղղով նույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը հավասար է այդ ուժերի …. և ուղղված է …

  1. գումարին …. մեծ ուժի կողմը
  2. գումարին …. նույն կողմը
  3. տարբերությանը …. մեծ ուժի կողմը
  4. գումարին … փոքր ուժի կողմը
  5. տարբերությանը …. փոքր ուժի կողմը

III. 75կգ զանգված ունեցող մարդը իր ուսերին պահում է 25կգ զանգվածով բեռ: Ի՞նչ ուժով է նա ճնշում հատակի վրա: Ընդունել g=10Ն/կգ.

  1. 1000Ն 2. 360Ն        3. 1400Ն        4. 500Ն 5. 200Ն

IV. Զսպանակից կախված են 1Ն, 2Ն և 3Ն կշիռներով կշռաքարեր: Որքա՞ն պետք է լինի բեռի կշիռը, որպեսզի զսպանակը ձգվի նույն չափով.

  1. 4Ն      2. 5Ն 3. 3Ն 4. 2Ն

V. Մի ուղղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը ուղղված է …. իսկ նրա մոդուլը հավասար է …

  1. մոդուլով մեծ ուժի կողմը … բաղադրիչների մոդուլների տարբերությանը
  2. մոդուլով փոքր ուժի կողմը … բաղադրիչների մոդուլների գումարին
  3. մոդուլով մեծ ուժի կողմը … բաղադրիչների մոդուլների գումարին
  4. մոդուլով փոքր ուժի կողմը … բաղադրիչների մոդուլների գումարին
You are currently viewing Ուժը վեկտորական մեծություն է, Ուժերի գումարումը, Միևնույն ուղղով ուղղված երկու ուժերի գումարումը, Համազոր ուժ