Տարբերակ 1
I. Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որով. II. Ծանրության ուժ կոչվում է այն ուժը, որով. III. Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որով. | 1. Երկիրը ձգում է մարմնին 2. դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի վրա 3. մարմինը (Երկրի ձգողականության հետևանքով) ազդում է հենարանի կամ կախոցի վրա: |
I-3
II-1
III-2
IV. Ո՞ր ուժն է տիեզերանավին պահում ուղեծրի վրա.
1. Ծանրության ուժը 2. մարմնի կշիռը 3. առաձգականության ուժը
V. Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը.
1. փոքրանում է 2. մեծանում է 3. չի փոխվում
Տարբերակ 2.
Նկար 15-ում պատկերված են ուժեր, որոնք ազդում են տախտակի և նրա վրա դրված կշռաքարի վրա.
I. Ինչպե՞ս է կոչվում F1 II. Ինչպե՞ս է կոչվում F2 III. Ինչպե՞ս է կոչվում F3 | 1. մարմնի կշիռ 2. առաձգականության ուժ 3. ծանրության ուժ |
I-3
II-1
III-2
IV.Սեղանի վրա դրված կշռաքարի վրա ազդում են առաձգականության ուժը և մարմնի կշիռը։ Այդ ուժերը մոդուլով հավասար են և ունեն հակառակ ուղղությունը.
- ծանրության ուժը և մարմնի կշիռը… հավասար չեն … միևնույն ..
- առաձգականության ուժը և մարմնի կշիռը… հավասար են…. հակառակ…..
- ծանրության ուժը և առաձգականության ուժը… հավասար են… հակառակ ….
V. Ի՞նչ ուժ է մարմնին պահում Երկրի մակերևույթի վրա.
1. առաձգական ուժը 2. մարմնի կշիռը 3. ծանրության ուժը
Տարբերակ 3.
I. Քարը ընկնում է Երկրի վրա այն պատճառով, որ նրա վրա ազդում է. II. Սեղանի վրա դրված գրքի վրա, սեղանի կողմից ազդում է. III. Սեղանի վրա դրված գիրքը սեղանի վրա ազդում է. | 1. մարմնի կշիռ 2. առաձգականության ուժ 3. ծանրության ուժ |
I-3
II-2
III-1
IV. Զսպանակը նրանից կախված կշռաքարի ազդեցության հետևանքով ձգվել է (նկ.16): Ի՞նչ ուժի ազդեցությամբ է ձգվել զսպանակը.
- ծանրության ուժի
- մարմնի կշռի
- առաձգականության ուժի
V. Կարո՞ղ է մարմինը գտնվել շաժման մեջ, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում.
- եթե մարմինը արդեն շարժվում էր, ապա նրա արագությունը կպահպանվի
- չի կարող
- կարող է, բայց շուտով կկանգնի
Տարբերակ 4
I. Երկու հենարաններին դրված քանոնի վրա դրեցին կշռաքար, որի հետևանքով քանոնը ճկվեց (նկար 17): Ինչպե՞ս է կոչվում այն ուժը, որով կշռաքարը ազդում է քանոնի վրա.
- ծանրության ուժ
- առաձգականության ուժ
- մարմնի կշիռ
II. Ձեռքից պոկված մարմինն ընկնում է գետնին: Ի՞նչ ուժի պատճառով է մարմինը ընկնում.
- ծանրության ուժի
- առաձգականության ուժի
- մարմնի կշռի
III. Ուժը………….. պատճառն է.
- …. մարմնի շարժման ….
- … մարմնի շարժման արագության փոփոխության ….
- …. մարմնի շարժման արագության հաստատուն մնալու…
IV. Ծանրության ուժը կախվա՞ծ է արդյոք այդ մարմնի զանգվածից.
- ծանրության ուժը ուղիղ համեմատական է մարմնի զանգվածին
- կախված չէ
- որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան փոքր է այն ուժը, որով նա ձգվում է դեպի Երկիր
V. Ձգողության ուժը ազդում է…. իսկ այդ մարմնի կշիռը ազդում է.
- հենարանի կամ կախոցի վրա…….. հենց մարմնի վրա
- հենց մարմնի վրա…. հենարանի կամ կախոցի վրա
- հենարանի վրա…. կախոցի վրա