Տարբերակ 1.
I. Քանոնի օգնությամբ որոշեք չորսուի վրա ազդող ուժը ( նկ.22): Մասշտաբը նշված է նկարի վրա.
- 1Ն 2. 3.3Ն 3. 3,5Ն 4. 4Ն 5. 3Ն
II. Այն ուժը, որը մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միաժամանակ ազդելիս, անվանում են…, և այն գտնում են..
- այդ ուժերի գումար …. համազոր….
- գումարելով այդ ուժերը …. համազոր
- այդ ուժերի համազոր …. գումարելով այդ ուժերը
- բաղադրիչ …. այդ ուժերի գումարով
III. էլեկտրաքարշը վագոնները քաշում է 320 կՆ ուժով: Դիմադրության ուժը 180կՆ է: Հաշվեք այդ ուժերի համազոր ուժը.
- 140կՆ 2. 360 կՆ 3.1400 կՆ 4. 500կՆ 5. 200կՆ
IV. Մարմնի վրա ազդում է 9Ն ուժ: Ի՞նչ ուժ պետք է կիրառել, որպեսզի համազորը ուղղությամբ համընկնի այդ ուժի հետ և հավասար լինի 7Ն-ի.
- 16Ն, 9Ն ուժին հակառակ ուղղությամբ
- 2Ն, նույն կողմը, ինչ որ 9Ն ուժն է
- 16Ն, 9Ն ուժի ուղղությամբ
- 2Ն, 9Ն ուժին հակառակ ուղղությամբ
IV. Արկղը հատակի վրայով հաստատուն արագությամբ տեղափոխելիս կիրառում են 5Ն ուժ: Ինչի՞ է հավասար դիմադրության ուժը.
- 0Ն 2. 5Ն 3. 1Ն 4. 10Ն
Տարբերակ 2.
I. Քանոնի օգնությամբ որոշեք չորսուի վրա ազդող ուժը ( նկ.23 ): Մասշտաբը նշված է նկարում.
- 1Ն 2. 3,3Ն 3. 3,5Ն 4. 4Ն 5. 3Ն
II. Մի ուղղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը հավասար է այդ ուժերի …. և ուղղված է…
- գումարին …. մեծ ուժի կողմը
- տարբերությանը …. փոքր ուժի կողմը
- տարբերությանը … մեծ ուժի կողմը
- գումարին …. փոքր ուժի կողմը
III. 80կգ զանգված ունեցող մարզիկը բարձրացրեց 60կգ զանգվածով ծանրաձողը: Ի՞նչ ուժով է նա ճնշում հատակի վրա.
- 137,2Ն 2. 360Ն 3. 1372Ն 4. 500Ն 5. 140Ն
IV. Երեխաները քաշում են սահնակը՝ կիրառելով շարժման ուղղությամբ ուղղված 7Ն և 9Ն ուժերը: Դիմադրության ուժը 14Ն է: Ինչի՞ է հավասար այդ ուժերի համազորը.
- 16Ն 2. 5Ն 3. 3Ն 4. 2Ն 5. 0Ն
V. Մարմինը երկու իրար հավասար և հակառակ ուղղված ուժերի ազդեցությամբ.
- գտնվում է դադարի վիճակում
- շարժվում է հավասարաչափ
- գտնվում է դադարի վիճակում կամ շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ
- շարժվում է փոփոխվող արագությամբ
Տարբերակ 3.
I. Քանոնի օգնությամբ որոշեք գնդիկի վրա ազդող ուժը (նկ. 24): Մասշտաբը նշված է նկարում.
- 1Ն 2. 3,3ն 3. 3,5Ն 4.4Ն 5. 3Ն
II. Որքա՞ն կարող է լինել 15Ն և 20Ն ուժերի համազորը, եթե այդ ուժերը ուղղված են նույն գծով.
- 5Ն 2. 30Ն 3. 20Ն 4. 35Ն 5. 10Ն
III. Երկու ջերմաքարշեր քաշում են գնացքը 250կՆ և 110 կՆ ուժերով: Ինչի՞ է հավասար գնացքի վրա ազդող ուժը.
- 14000կՆ 2.360կՆ 3.140 կՆ 4.500կՆ 5.200կՆ
III. Երեք ուժեր ուղղված են նուն գծով՝ 16Ն և 2Ն ուժերը դեպի ձախ, իսկ 20Ն ուժը դեպի աջ: Գտեք այդ ուժերի համազորը և նրա ուղղությունը.
- 38Ն, ուղղված է դեպի աջ
- 2Ն, ուղղված է դեպի ձախ
- 38Ն, ուղղված է դեպի ձախ
- 2Ն, ուղղված է դեպի աջ
V. Ինչի՞ց է կախված մարմնի վրա ուժի ազդեցությունը.
- ուժի մոդուլից
- ուժի մոդուլից և նրա ուղղությունից
- ուժի մոդուլից և կիրառման կետից
- ուժի մոդուլից, նրա ուղղությունից և կիրառման կետից
Տարբերակ 4
I. Քանոնի օգնությամբ որոշեք սահնակի վրա ազդող ուժը (նկ.25): Մասշտաբը նշված է նկարում.
- 5Ն 2. 3,3 Ն 3. 3,5 Ն 4. 4Ն 5. 3Ն
II. Մի ուղղով նույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը հավասար է այդ ուժերի …. և ուղղված է …
- գումարին …. մեծ ուժի կողմը
- գումարին …. նույն կողմը
- տարբերությանը …. մեծ ուժի կողմը
- գումարին … փոքր ուժի կողմը
- տարբերությանը …. փոքր ուժի կողմը
III. 75կգ զանգված ունեցող մարդը իր ուսերին պահում է 25կգ զանգվածով բեռ: Ի՞նչ ուժով է նա ճնշում հատակի վրա: Ընդունել g=10Ն/կգ.
- 1000Ն 2. 360Ն 3. 1400Ն 4. 500Ն 5. 200Ն
IV. Զսպանակից կախված են 1Ն, 2Ն և 3Ն կշիռներով կշռաքարեր: Որքա՞ն պետք է լինի բեռի կշիռը, որպեսզի զսպանակը ձգվի նույն չափով.
- 4Ն 2. 5Ն 3. 3Ն 4. 2Ն
V. Մի ուղղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը ուղղված է …. իսկ նրա մոդուլը հավասար է …
- մոդուլով մեծ ուժի կողմը … բաղադրիչների մոդուլների տարբերությանը
- մոդուլով փոքր ուժի կողմը … բաղադրիչների մոդուլների գումարին
- մոդուլով մեծ ուժի կողմը … բաղադրիչների մոդուլների գումարին
- մոդուլով փոքր ուժի կողմը … բաղադրիչների մոդուլների գումարին