Ուժեր
Ուժ է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցությունը:
1 Նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1 վայրկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ-ով:
Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ
Առաձգականության ուժ
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:
Եթե արտաքին ազդեցությունը վերացնելու հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, դեֆորմացիան կոչվում է առաձգական, հակառակ դեպքում՝ պլաստիկ:
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
F=kx բանաձևով որոշվում է առաձգականության ուժի մոդուլը, իսկ նրա ուղղությունը միշտա հակառակ է ուղղված մարմնի դեֆորմացիայի ուղղությանը:
Մարմնի կշիռ
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողականության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ:
Շփման ուժ
Հպվող մարմինների մակերևույթների միջև առաջածող և իրար նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է շփման ուժ:
Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր: