Աշխատանք դասարանում

Կարդում ենք Չարենց

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր:

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –

Անդարձ է կարոտը երգիս:

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն

Երգերս զնգան ու հնչեն –

Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը

Երգերս այս վառ ու հնչեղ…

1. Բացատրի՛ր բառերը՝ բոսոր,ղողանջ, հրե, բոց, գալիք։

Կարմիր, զնգոց, կրակի, կրակ, ապագա:

2. Ի՞նչ գույն է փոխանցում բանաստեղծությունը։ Դո՛ւրս գրիր գույն արտահայտող բառերը։

Կարմիր, գազարագույն, դեղնավուն: Կարմիր, բոսոր, հրե, հզոր, կրակ է ու բոց:

3. Ի՞նչ տրամադրություն, զգացում է փոխանցում բանաստեղծությունը։

Սեր, կարոտ:

4. Փորձ՛ր մեկնաբանել բանաստեղծությունը։

Հեղինակը պատմում էր, թե ինչքան է ուզում, որ շատ ստեղծագործություն ունենա, ստեղծագործ դառնա և ստեղծագործությունների գրի իր սիրած մարդուն , ում համար իր սիրտը այրվում է:

Կարդում ենք Չարենց ․ Տաղարան

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Անգիր սովորի՛ր Չարենցի ,,Ես իմ անուշ Հայաստանի,, բանաստեղծությունը,

Ընտրի՛ր Չարենցի բանաստեղծություններից մեկը, ընթերցիր, ձայնագրի՛ր և տեսագրի՛ր։ Տեղադրի՛ր բլոգումդ։

You are currently viewing Կարդում ենք Չարենց