Տարբերակ 1

I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.

  1. գնդիկը գլորվում է սեղանի հորիզոնական մակերևույթի վրայով
  2. աղյուսը դրված է գետնի վրա
  3. ավտոբեռնիչը բարձրացնում է բեռը

II. 6Ն կշռով բեռը բարձրացվում է 2մ: Հաշվեք այդ դեպքում կատարված աշխատանքը.

  1. 3Ջ         2. 8Ջ 3. 12Ջ               4. 4Ջ

III. Ի՞նչ կշռով բեռ կարելի է 5մ բարձրացնել՝ կատարելով 20Ջ աշխատանք.

  1. 4Ն         2. 100Ն       3. 20Ն        4. 12Ն

IV. Քարշակային կատերը քաշում է լաստանավը 5000Ն ուժով: Ի՞նչ աշխատանք կկատարի մոտորանավը 200 մ ճանապարհի վրա.

  1. 25կՋ 2. 10000կՋ 3. 5 200կՋ 4. 1 ՕՕՕկՋ 5. 250կՋ

V. 5մ խորությամբ ջրհորից հանեցին 10 կգ զանգվածով դույլը՛ ջրով լցված: Հաշվեք կատարված ախատանքը.

  1. 50Ջ         2. 500Ջ      3. 5 000Ջ 4. 2Ջ 5. 0 5Ջ

VI. Մոտոցիկլավարի շարժման ժամանակ նրա վրա ազդում է 60 Ն դիմադրության ուժ: Ինչքա՞ն աշխատանք է կատարում այդ ուժը, երբ մոտոցիկլավարը տեղափոխվում է 50 մ.

  1. 3000Ջ 2. 1,2Ջ        3. 100Ջ       4. 110Ջ       5. 300Ջ

VII. էքսկավատորը 0,5մ3 ծավալով և 1500կգ/մ3 խտությամբ բնահողը բարձրացրեց 4մ: Հաշվեք էքսկավատորի կատարած աշխատանքը.

  1. 3000Ջ 2. 7500Ջ 3. 30000Ջ 4. 6000Ջ 5. 750Ջ

Տարբերակ 2

I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.

  1. ձեռքից բաց թողնված մարմինը ընկնում է գետին
  2. կշռաքարը դրված է սեղանին
  3. ապակու հարթ հորիզոնական մակերևույթով գլորվում է գնդիկը

II. 8Ն ուժը ի՞նչ ճանապարհի վրա կկատարի 32 Ջ աշխատանք.

  1. 40մ        2. 256մ       3.           4. 28մ

III. Բեռը 3մ բարձրացնելիս կատարվեց 12Ջ աշխատանք: Հաշվեք այդ բեռի կշիռը.

  1. 36Ն        2. 15Ն        3.           4. 9Ն

IV. Տրակտորը, քաշելով կցանքը, զարգացնում է 2500Ն քարշի ուժ: Ի՞նչ աշխատանք կկատարի տրակտորը 400մ ճանապարի վրա.

  1. 25Ջ        2. 10կՋ 3. 625կՋ         4. 1000կՋ 5. 158կՋ

V. Արկղը հատակի վրայով հավասարաչափ տեղափոխեցին 5 մ: Շփման ուժը 100Ն էր: Հաշվեք արկղի տեղափոխման ժամանակ կատարված աշխատանքը.

  1. 200Ջ       2. 500Ջ       3. 5000Ջ 4. 20Ջ            5. 25Ջ

VI. Մարդու սիրտը մեկ հարվածի ընթացքում կատարում է այնպիսի աշխատանք, որը կբավարարեր 200գ զանգվածով բեռը 1մ բարձրության վրա բարձրացնելու համար: Հաշվեք այդ աշխատանքը

  1. 0,5Ջ          2. 200Ջ                 3. 4. 30Ջ        5. 12Ջ

VII. Աղյուսե պատը շարելու համար վերամբարձ կռունկը 0,1մ3 ծավալով աղյուսը բարձրացրեց 5մ: Հաշվեք վերամբարձ կռունկի կատարած աշխատանքը: Աղյուսի խտությունը՝ 1600 կգ/մ3 է.

  1. 8000Ջ      2. 80Ջ        3. 120Ջ       4. 160Ջ       5. 600Ջ

Տարբերակ 3

I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.

  1. թելից կախված է բեռը
  2. սառույցի փոքրիկ կտորը շարժվում է սառույցի հարթ հորիզոնական մակերևույթով
  3. տրակտորը քաշում է կցանքը

II. Մեխանիկական աշխատանքը………… համեմատական է ուժին և……….. համեմատական ճանապարհի երկարությանը.

  1. ուղիղ…. հակադարձ …
  2. ուղիղ …. ուղիղ …
  3. հակադարձ …. հակադարձ …
  4. հակադարձ … ուղիղ …

III. Ի՞նչ միավորներով է չափվում աշխատանքը.

  1. Ջ, կՋ 2. Ն, կՆ 3. Պա, կՊա

IV. Բեռնատարը 500Ն ուժով քաշում է կցանքը: Hաշվեք այն աշխատանքը, որ կատարում է բեռնատարը կցանքը 2կմ տեղափոխելիս.

  1. 25կՋ       2. 10կՋ 3. 625կՋ           4. 1000կՋ 5. 158կՋ

V. Ի՞նչ աշխատանք պետք է կատարել 2 մ խորությամբ փոսից 250 կգ զանգվածով բնահող հանելու համար.

  1. 1 200Ջ 2. 500Ջ        3. 5 000Ջ     4. 125Ջ       5. 1250Ջ

VI. Մեկ օրվա ընթացքում մարդու սիրտը կատարում է մոտավորապես 100 000 հարված: Մեկ հարվածի ընթացքում կատարվում է այնքան աշխատանք, ինչքան կկատարվեր, եթե 1 կգ զանգվածով բեռը բարձրացվեր 20սմ: Հաշվեք մարդու սրտի կատարած աշխատանքը մեկ օրվա ընթացքում.

  1. 3000կՋ 2. 200կՋ     3. 2կՋ 4. 30կՋ 5. 12կՋ

VII. 4 մ խորությամբ ջրհորից պոմպի միջոցով դուրս է հանված 0,75տ ջուր: Հաշվեք պոմպի կատարած աշխատանքը.

  1. 500Ջ       2. 7500Ջ 3. 30000Ջ 4. 300Ջ          5. 750Ջ

Տարբերակ 4

I. Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.

  1. մարդը բեռն ուսերին դրած կանգնած է
  2. մարդը աստիճաններով բարձրանում է վեր
  3. մարզիկը ցատկատախտակից ցատկում է ջրի մեջ

II. Հաշվեք 5մ ճանապարհի վրա 20Ն ուժի կատարած աշխատանքը.

  1. 100Ջ       2. 4Ջ 3. 25Ջ               4. 15Ջ

III. Ի՞նչ բարձրության վրա պետք է բարձրացնել 2Ն կշիռ ունեցող բեռը, որպեսզի կատարվի 10 Ջ աշխատանք.

  1. 20մ       2. 12մ        3. 4. 8մ

IV. Բանվորը, կիրառելով 125 Ն ուժ, վագոնիկը տեղափոխեց 80 մ: Հաշվեք բանվորի կատարած աշխատանքը.

  1. 25կՋ 2. 10կՋ 3. 6, 25կՋ 4. 10000կՋ 5. 1,58կՋ

V. Ի՞նչ աշխատանք է կատարում չմշկորդը 1000 մ երկարությամբ վազքուղին անցնելիս, եթե այդ ընթացքում նա հաղթահարում է 5 Ն շփման ուժ.

  1. 200Ջ       2. 500Ջ      3. 5000Ջ     4. 20Ջ           5. 50Ջ

VI. 60 կգ զանգվածով մարդը աստիճաններով բարձրացավ 5մ: Ի՞նչ աշխատանք կատարեց մարդը.

  1. 3000Ջ 2. 200Ջ        3. 120Ջ        4. 300Ջ          5. 12Ջ

VII. 0, 25մ3 ծավալով բետոնե սալը բարձրացրին 6մ: Բետոնի խտությունը 2 000 կգ/մ3 է: Որքա՞ն աշխատանք կատարվեց.

  1. 800Ջ           2. 3000Ջ      3. 30000Ջ    4. 600Ջ        5. 48000Ջ
You are currently viewing Մեխանիկական աշխատանք, աշխատանքի միավորները