Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: Գնալիս
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: Փրկելիս
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Ասելիս
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: Հեռանալուց
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել: Դիտելուց
2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային: Ասված, տրված:
Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Կառուցած:
Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին: Տնկված:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն: Քնած:
Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեռացած:
Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում: Բերած:
3. . Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:
Այն գրողը գրել է ամենահայտնի ստեղծագործությունը:
Այդ կառուցող մարդը օգնում էր կառուցել դիմացի նոր շենքը:
Այն ներող մարդը բոլորին ներում է, չհաշված իրեն հասցրած վատությունները:
Այդ բարձրացող մարդը բարձրացել է տարբեր շատ բարձր լեռներ:
Այն հիացող մարդը հիանում է ամեն ինչից: