Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդև ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:
Հեղինակը ասում է, որ քո կյանքում ամեն ինչ ստեղծում ես դու, և քո աշխարհը, և իրադարձությունները, և մնացած ամեն ինչը:
***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …
Հեղինակը ուզում է ասել մոտավորապես նույն բանը ինչ որ վերևի ստեղծագործության մեջ, քո կյանքի բոլոր իրադարձությունները կախված են հենց քեզնից: