Ես կարդացել եմ Ռոալդ Դալի «Վհուկներ» գիրքը: Այն մի տղայի մասին էր ում ծնողները մահացել էին ավտովթարի ժամանակ, տղան ապրում էր իր տատիկի մոտ՝ Անգլիայում: Տղան միշտ տխուր էր, և որպեսզի ուրախանա տատիկը նրան մկնիկ նվիրեց, տղան ուրախացավ և սկսեց նրա հետ խաղալ: Մի օր խանութում տղան տեսավ մի տարօրինակ կնոջ, նրա ձեռքերը ձեռնոցների մեջ էին, և նա շատ տարօրինակ դեմք ուներ, նա մոտենալով տղային նրան առաջարկեց քաղցրավենիք բայց տղան հրաժարվեց, ինչից հետո այդ կնոջ ձեռքի մոտից օձ դուրս եկավ, բայց տղան փախավ: Նա այդ մասին պատմեց տատիկին և տատիկը միանգամից հասկացավ թե ով էր այդ կինը, և թե ինչ էր կատարվում: Երբ նրանք գնացին տուն, տատիկը զանգեց իր ծանոթին և նրանք գնացին հյուրանոց որոշ ժամանակով, այդ ժամանակ նաև տատիկը հիվանդացել էր և նրան մաքուր օդ էր պետք: Գիշերը քնելուց տատիկը պատմեց վհուկների մասին, թե ինչպես տարբերել վհուկին մարդուց, ամենաուժեղ վհուկի մասին, թե ինչպես էր փոքր ժամանակ իր ընկերուհին վերցրել քաղցրավենիքը և դառել հավ: Հաջորդ օրը տղան վերցրեց իր մուկը և գնաց ազատ տեղ գտնի, որ պարապացնի մկանը, բայց երբ նա պարապացնում էր նա լսեց քայլի ձայներ և արագ թաքնվեց, ներս մտավ մի մեծ խումբ, որոնք ինչպես հյուրանոցի մուտքում էր գրած երեխաներ պաշտպանության խումբ են: Երբ բոլոր ավելորդ մարդիկ գնացին, այդ մարդիկ փայտի մի մեծ կտոր մտցրին դռան բռնակների մեջ, որ ոչ ոք չմտնի: Երբ բոլորը նստեցին, նրանցից մեկը բարցրացավ բեմ, նա բոլորին հրամայեց հանել կոշիկները, բոլորի ոտքերին մատներ չկային, հետո նա հրամայեց հանել ձեռնոցները, բո.որը հանեցին և նրանց ձեռքերը շատ երկար էին, և վերջում նա հրամայեց հանել պարիկները, երբ բոլորը հանեցին՝ բոլորի գլուխների կարմրած էին, որովհետև պարիկից գլուխը քոր է գալիս: Այդ ժամանակ տղան հասկացավ, որ նրանք վհուկներ էին: Իսկ թե ինչ պատահեց ռղայի հետ դուք կիմանաք գիրքը կարդալուց հետո: Ես գրքից բացի նայել եմ ֆիլմերը, կա երկու ֆիլմ, հինը և նորը ես երկուսն էլ նայել եմ: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ, իմ դուրը ծատ եկավ:
- Post published:2 Ապրիլի, 2024
- Post category:Դասեր / Հայոց լեզու