Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն հոդվածոտանիների տիպի ներկայացուցիչները։
Հոդվածոտանիները երկկողմանի համաչափությամբ, հատվածավորված վերջույթներով և խիտինային ամուր ծածկույթով պատված հատվածավոր մարմնով կենդանիներ են։ Վերջույթները կազմված են առանձին, շարժուն հոդավորված հատվածներից, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ:
Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։
Միջատների մոտ լինում են թոքեր, խռիկներ և տրախեաներ:
Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։
Կան պարզ և բարդ աչքեր, պարզ են մարդու նման աչքերը, իսկ բարդ են համարվում բազմաթիվ պարզ աճքերից կազմված մեկ աչքը:
Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։
Թերի կերպարանափոխությամբ զարգացման դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքի հիմնական գծերով նման է հասուն միջատին, սակայն նրանից տարբերվում է թերզարգացած թևերով:
Ինչպե՞ս է ընթանում Միջատների լրիվ կերպարանափոխությունը։
Լրիվ կերպարանափոխությամբ զարգացման դեպքում ձվից դուրս եկած թրթուրն իր արտաքին կառուցվածքով բոլորովին նման չէ հասուն ձևին: Նրա մարմնի բաժինները՝ գլուխը, կուրծքը, փորիկը, տարբերակված չեն: Նա թևեր չունի, զգայարանները թույլ են զարգացած: