Սողունները հանդիսանում են ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր կենդանիները: Ցամաքում գտնելով բավարար քանակությամբ կեր և չունենալով մրցակիցներ, նրանք սկսեցին արագ հարմարվել նոր պայմաններին: Ցամաքային կենսամիջավայրում գոյությունը ուներ իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել սողունները:
Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.
1. Բարդ և նուրբ շարժումների կարգավորում և կոորդինացիա. լավ զարգացած ուղեղիկը և առջևի ուղեղը թույլ են տվել հաղթահարել տվյալ խնդիրը:
2. Ինտենսիվ տեղաշարժ ցամաքում. սողունների կմախքում գոտիների և վերջույթների զարգացումը հնարավոր են դարձրել ակտիվ տեղաշարժը:
3. Շրջակա միջավայրի արագ ընկալում և արձագանքում. զգայարանների՝ հատկապես աչքի և ականջի զարգացումը թույլ տվեցին լավագույնս ընկալել միջավայրը:
4. Բազմացման գործընթացի անկախացումը ջրային միջավայրից. ներքին բեղմնավորումը և ձվի առաջացումը հաղթահարեցին ջրի անհրաժեշտությունը:
Սողունները հիմնականում գիշատիչ օրգանիզմներ են, որոնք որս են կատարում: Սնվում են հոդվածոտանիներով, ձկներով, երկկենցաղները՝ նաև թռչուններով և կաթնասուններով: Մարսողական համակարգը կազմված է երկկենցաղներին բնորոշ բաժինների նույն հերթագայությունից՝
1. բերան,
2. բերանակլանային խոռոչ,
3. կերակրափող,
4. ստամոքս,
5. 12-մատնյա աղիք,
6. բարակ աղիք,
7. հաստ աղիք,
8. ուղիղ աղիք,
9. կոյանոց,
10. կոյանցք:
Բերանում գտնվում են սողունների ատամները, որոնք բռնում, պահում կամ հոշոտում են որսը:
Թունավոր օձերի վերին զույգ ատամները խողովակավոր են, խոշոր, որոնցով հոսում է թույնը:
Քանի որ սողունները սառնարյուն են, իսկ նրանց մարմնի ջերմաստիճանը պայմանավորված է միջավայրի ջերմությամբ, նրանք կարող են սնունդը մարսել մինչև մեկ ամսվա ընթացքում:
Սողունների շնչառական համակարգը կազմված է հետևյալ օրգանների հաջորդական ամբողջությունից.
1. քթանցքեր
2. կոկորդ
3. շնչափող
4. զույգ բրոնխեր
5. զույգ թոքեր
Սողունները շնչում են միայն թոքերով: