Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1.Նկարագրիր մայրամուտը:
Մայրամուտին ժամանակ բոլորը կարծես թե քարացել էին և նայում էին մայրամուտին:
2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:
Իմ ամենասիրած պահերը օրվա մեջ դա իրիկունն ու գիշերն են, որովհետև գիշերը աստղերը փայլում են, և դա շատ գեղեցիկ տեսարան է: