1. . Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:
Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեն զորքի, ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեն (վերածել, կանգնեցնել)
Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեն ձեր անցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ում կթողնես մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա (թունավորվել, հիվանդանալ)
Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար կլինի կեր հայթաթելը: (լինել)
2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան բայերով:
Վատ աշխատող շարժիչներն անպայման պիտի սարքվեն, թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառեր պիտի տնկեն, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ պիտի հասկանան, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար պիտի անի այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պիտի վերջացնեն:
3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :
Համարձակ եղի’ր, անցի’ր նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ վառի’ր:
Ուշադիր ուսումնասիրի’ր քարտեզը, պարզի’ր , թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
Լսի’ր բոլոր խորհուրդները, հետո արա’ ինչպես կամենում ես:
Ոչ մեկի գաղտնիքը չպատմե’ս, եթե անգամ պատահաբար ես իմացել:
-Թո’ղ ինձ, թո’ղ թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին: