Աշխատանքի նպատանկը. Փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ:

Լծակի կանոնը. Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին: F1/F2=l2/l1

Լծակը ամրացրեցի ամրակալանին այնպեա, որ այն ազատ պտտվի առանցքի շուրջ: Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզանական դիրքում: Պտտման առանցքից որոշակի հեռավորության լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց: Իսկ ձախ բազուկի կապեցի մեկ ծանրոց, և այն տեղափոխելով գտա այն տեղը, որտեղից կախելով լծակը եղավ հավասարակշռության մեջ: Չափեցի այդ տեղերի և պտտման առանցքի հեռավորությունները՝ l1-ը և l2-ը: Ուժաչափով չափեցի մեկ և երկու ծանրոցի վրա ազդող ուժերը: Արդյունքները գրանցեցի ներքևի աղյուսակում:

Այս փորձից հետո մենք եկանք այն եզրակացության, որ կանոնը ճիշտ է և գործում է:

You are currently viewing Լաբ. աշխ. Լծակի հավասարակշռության կանոնի ուսումնասիրում