Տարբերակ 1
I. Ինչի՞ց է կախված մարմնի վրա ազդող ուժի արդյունքը.
- ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը
- մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը
- ուժի մոդուլից և կախված չէ այն մակերևույթի մակերեսից, որի վրա կիրառված է
II. Ճնշում անվանում են այն մեծությունը, որը հավասար է.
- հենարանի միավոր մակերեսի վրա ազդող ուժին
- մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին
- մակերևույթի վրա ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին
III. Կոմբայների, սերմնացանների և այլ գյուղատնտեսական մեքանաների անիվները պատրաստում են լայն անվագոտիներով, որպեսզի ճնշումը …. քանի որ որքան …. հենման մակերեսը, այնքան … ճնշումը.
- փոքրացնեն …. փոքր է…. փոքր է
- փոքրացնեն….. մեծ է…… փոքր է
- մեծացնեն …. փոքր է.. մեծ է
- մեծացնեն …. մեծ է…. մեծ է
- փոքրացնեն….. մեծ է… մեծ է
IV. Ո՞ր դեպքում չորսուն կառաջացնի մեծ ճնշում (նկ. 28).
- առաջինում
- երկրորդում
- երրորդում
V. 54 կՆ կշռով թրթուրավոր տրակտորը միջին հաշվով առաջացնում է 40000Պա ճնշում: Որոշեք թրթուրների հենման մակերեսը.
1. 1,92մ2 2. 1,35մ2 3. 0,048մ2 4. 0,135մ2 5. 12,5մ2
Տարբերակ 2
I. 60000Ն կշռով թրթուրավոր տրակտորը ունի երկու թրթուրների 1,5մ2 ընդհանուր հենման մակերես: Որոշեք տրակտորի ճնշումը գետնի վրա.
- 4 000Պա
- 12 000Պա
- 120 000Պա
- 40 000ա
II. Շշի մեջ, որը փակված է ծորակ ունեցող խցանով, գազ մղեցին և ծորակը փակեցին: Նո՞ւյն ճնշմանը կենթարկվեն շշի հատակը և պատերի տարբեր մասերը.
- գազի ճնշումը շշի ցանկացած տեղում նույնն է
- գազի ամենամեծ ճնշումը խցանի վրա է
- գազի ամենամեծ ճնշումը շշի հատակի վրա է
III. Կտրող գործիքները սրում են այն բանի համար, որպեսզի …. ճնշումը, քանի որ ինչքան …. հենման մակերեսը, այնքան …. ճնշումը.
- փոքրացնեն …. փոքր է …. փոքր է
- փոքրացնեն …. մեծ է. փոքր է
- մեծացնեն… փոքր է… մեծ է
- մեծացնեն… մեծ է…. մեծ է
- մեծացնեն… մեծ է…. մեծ է
IV. Մարմինը ո՞ր դիրքում է առաջացնում ավելի մեծ ճնշում (նկ. 29).
- առաջինում
- երկրորդում
- երրորդում
V. Գրանիտե սալիկը դրված է գետնին իր այն նիստով, որի երկարությունը 1,2մ է, իսկ լայնությունը’ 0,8 մ: Որոշեք սալիկի ճնշումը գետնի վրա, եթե նրա զանգվածը 480 կգ է.
- ~4600Պա 2. ~460 Պա 3. ~500Պա 4. ~5000Պա 5.~0,5Պա
Տարբերակ 3
I. Ի՞նչ միավորներով են չափում ճնշումը.
- 1 կգ/մ3, 1 գ/սմ3
- 1Պա, 1հՊա, 1կՊա
- 1մ/վ, 1սմ/վ
- 1Ն, 1կՆ
II. Բանաձևերում ճնշումը նշանակում են …. տառով, ուժը՜ …. ով, մակերեսը’….. ով.
- Տ …. F…. p
- F …. Տ …. p
- p…. F…. Տ
III. Շենքի պատերը կառուցում են լայն հիմքի վրա, որպեսզի …. ճնշումը, քանի որ ինչքան …. մակերեսը, այնքան …. ճնշումը.
- փոքրացնեն …. փոքր է…. փոքր է
- փոքրացնեն …. մեծ է…. փոքր է
- մեծացնեն …. փոքր է…. մեծ է
- մեծացնեն.. մեծ է…. մեծ է
- փոքրացնեն …. մեծ է…. մեծ է
IV. Ո՞ր դիրքում չորսուն կգործադրի ամենափոքր ճնշումը (տե՛ս. 28 ).
- առաջինում
- երկրորդում
- երրորդում
V. Հաշվեք մարզանավի 60մ2 մակերեսով առագաստի վրա ազդող ուժը, եթե օդի ճնշումը 80Պա է.
- 19 200Ն 2. 13 500Ն 3. 480Ն 4. 4800Ն 5. 135Ն
Տարբերակ 4
I. 14000Ն կշիռ ունեցող հաստոցը ունի 2մ2 հենման մակերես: Հաշվեք հաստոցի ճնշումը հիմքի վրա.
1 .7000 Պա 2. 28 000Պա 3. 700Պա 4. 280 Պա
II. Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է.
- 1Ն ուժը 1մ2 վրա
- 1 կգ զանգվածը 1մ2 վրա
- 1 կգ զանգվածը 1սմ2 վրա
- 1Ն ուժը 1 սմ2 վրա
III. Եթե մարդու ոտքերի տակ ջրամբարի սառույցը կոտրվում է, ապա մոտենալ չի կարելի: Նրան փրկելու համար պետք է նետել տախտակ կամ երկար ձող: Հենվելով դրանց վրա՝ նա կարող է դուրս գալ ջրից և անցնել սառույցի վրայով: Տախտակին կամ ձողին հենվելը թույլ է տալիս … ճնշումը, քանի որ այդ դեպքում հենման մակերեսը իսկ ճնշումը …
- փոքրացնել…. փոքր է…. փոքր է
- փոքրացնել… մեծ է…. մեծ է
- մեծացնել…. փոքր է…. մեծ է
- մեծացնել…. մեծ է…. մեծ է
- փոքրացնել…. մեծ է.. փոքր է
IV. Ո՞ր դիրքում է մարմինը առաջացնում նվազագույն ճնշում (նկ.29).
- առաջինում
- երկրորդում
- երրորդում
V. 0,96 կՆ կշիռ ունեցող արկղը ունի 0,2 մ2 հենման մակերես: Հաշվեք արկղի ճնշումը հիմքի վրա.
1.19 200ՊԱ 2. 13 500Պա 3. 4 80Պա 4. 4800Պա 5. 135 Պա