Անունդ տալիս
Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,
-Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու
-Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:
1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Ալևոր-ծեր, ծիծեռի-ծիծեռնակ, մատուռ-փոքր եկեղեցի, վեմ-սալաքար, որմի-պատի, խոռոչում-փոսում, վարսաթափ-մազաթափ, ցուպ-մահակ, հայրեն ու տաղիկ-բանաստեղծության տեսակ, առվույտի-երեքնուկ:
2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։
Հայաստան ասելիս ես հիշում եմ Հայաստանի սարերը, բնությունը, ազատ դաշտերը, քաղաքները, գյուղերը, նաև իմ մանկության ճամփորդած տեղերը: Հիշում եմ հայկական երգերը, ուտելիքները և Հայաստանի դրոշը: