1. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:
Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:
Երբ առյուծը քնած էր, նրա վրա մուկ բարձրացավ և սկսեց վազվզել նրա վրայով, ինչից էլ առյուծը արթնացավ և բռնեց մկանը, արդեն ուզում էր ուտել մկանը, բայց մուկը ասաց.
-Մի կեր ինձ, և ես քեզ մի լավ բան կանեմ:
Առյուծը սկսեց ծիծաղել, թե ինչ լավություն նրան կարող է անել մի փոքրիկ մկնիկ, բայց մկան ինքնավստահությունը նրան դուր եկավ և նա մկանը բաց թողեց: Այնպես պատահեց, որ մուկը իսկապես մի մեծ լավություն արեց առյուծի համար՝ փրկելով նրա կյանքը:
Մի օր առյուծը ընկավ որսորդների թակարդ, և նրանք առյուծին կապեցին ծառից: Առյուծը անվերջ մռնչում էր, այնպես որ ամբողջ անտառը լսում էր նրա մռնչոցները, բայց ոչ ոք չէր համարձակվում նրան օգնել, որսորդների վախի պատճառով: Երբ մուկը նույնպես լսեց Առյուծի մռնչոցները, նա շտապեց նրա մոտ, պարանը կրծեց և ազատեց առյուծին, նրանք միասին ինչքան հնարավոր էր հեռու փախան այդ տեղից, և մուկը սասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:
2. Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հեևությունն արվի:
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:
Մի մարդ մի օր հեռուստացույցով տեսավ, որ իր սիրելի երգչուհին հաջորդ շաբաթ գալու է իրենց քաղաք համերգ անելու: Երգչուհին նաև բոլոր հաղորդումների ժամանակ պնդում էր, որ նա շատ բարի է և մեծ հաճույքով բոլորին կօգնի և երբեք վատություն չի անի ու ասի:
Այս մարդը նրան հավատում էր, բայց ուզում էր ստուգել դա, որ վստահ լինի: Նա պատրաստվում էր, փորձում էր մտածել թե ինչ կարող է անի, որ ստուգի, և այսպես անցավ համարյա ամբողջ շաբաթը, իսկ նա չէր կարողանում կողմնորոշվել: Հաջորդ օրը արդեն երգչուհին գալու էր, իսկ նա դեռ չէր կողմնորոշվել, նա հուսահատվել և պառկել քնելու, բայց նրա քունը դեռ չէր տանում: Հանկարծ նրա գլուխը եկավ մի հիասքանչ միտք:
Այդ օրը անձրևոտ էր, և ամեն տեղ ջուր էր եղել: Երբ երգչուհին եկավ նա մեքենայից դուրս եկավ, բոլորը շատ ուրախացան նրան տեսնելով: Նա հագնված էր սպիտակավուն գույների մեջ: Այս մարդը պետք է իբրև պատահական ընկներ երգչուհու վրա: Երգչուհին արդեն պատրաստվում էր առաջ գնալ, և նրա վրա ընկավ այս մարդը, իսկ երգչուհին էլ ընկավ մարդու հետ ջրի մեջ, նրա ամբողջ հագուստը թրջվեց և կեղտոտվեց: Երգչուհին դեմքի արտահայտությունից հասկացվում էր, որ նա հիմա կարող է սպանել այդ մարդուն: Այսպես բոլորը հասկացան, որ մարդուն ըստ իր արարքի են ճանաչում: