Ամառվա ճամբարի առաջին օրը մենք ծանոթացանք միմյանց հետ, որից հետո գնացինք խեցեգործության և երգի, ուրիշ ոչ մի բան առաջին օրվանից ես չեմ հիշում: Երեքշաբթի աշխատանքային օր չէր: Չորեքշաբթի օրը մենք պայմանավորվեցինք, որ հինգշաբթի կանենք խոհանոցային նախագիծ: Հինգշաբթի օրվա մասին կարող եք կարդալ իմ բլոգում: Ուրբաթ մեր ջոկատը գնացել էր Գառնի, Գեղարդ: Այս շաբաթ երկուշաբթի մենք գնացել էինք կինոդիտման, նայեցինք «Կունգ-ֆու վագրը» : Երեքշաբթի օրվանից ես ոչինչ չեմ հիշում: Չորեքշաբթի ես չէի եկել: Հինգշաբթի մենք ջոկատով գնացել էինք Արևմտյան դպրոց լողավազան:Իսկ այսօր մենք գրում ենք մեր կարծիքը ճամբարի մասին: Ընդհանուր իմ դուրը եկավ, նաև ես մոռացա գրել, որ մենք քվեսթ ենք արել, որովհետև չեմ հիշում, թե երբ էր դա: Կարծում եմ մյուս տարի էլ կգամ այս ջոկատ:

You are currently viewing Ճամբարի հաշվետվություն