7 դասարանի դասագրքից պատրաստել նյութեր բորոլով հետաքրքիր փաստեր Արքիմեդի կյանքից և գործունեուոյունից,ծանոթանալ էջ 150-ի և 160-ի «հետաքրքիր է իմանալ» բաժնի թեմաներին: էջ 158-ի և էջ 161-ի թեմաների վերաբերյալ

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Բնություն

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք մարդկանց օգտին:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Բնության երևույթներ

4.քննարկել ինչ է բնությունը

Քննարկեցինք

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության երևույթները դա մեզ շրջապատող երևույթներն են

6.ինչ է նյութը։

Նյութըբմատերիայի տեսակ է, որից բաղկացած են բոլոր ֆիզիկական մարմինները

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեխանիկական, էլեկտրական, մագնիսական, լուսային, ջերմային, ձայնային:

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող առարկաները

9.:Բերեք օրինակներ:

Սեղան աթոռ:

10.ինչ է մատերիան

Այն ամենը ինչ գոյություն ունիբտիեզերքում անկախ մեր գիտակցությունից կոչվում էմմատերիա:

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Դիտարկումներով և փորձերով

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Փորձերը դիտումներից տարբերվում են նրանով, որ դրանք անցկացվում են որոշակի նպատակով, վաղօրոք մտածված պլանով:

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Դիտումների ժամանակ արվում է որոշակի ենթառրություն որը կոչվում է վարկած:

Օրենքները միմյանց են կապում բնության տարբեր երևույթներ, հնարավորություն են տալիսնհասկանալնբնության երևույթների իրական պատճառները, կանխատեսել ընթացքը և կառավարել հետևանքները:

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Համեմատել այն համասեռ մեծության հետ, որն ընդունված էբորպես միավոր:

15.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք

Երկարությունըբչափում են քանոնով, երկարության չափման հիմնական միավորը սանտիմետրն է, միլիմետր, դեցիմետր, կիլոմետր:

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Ցանկացած ֆիզիկական մեծության չափելու համարնպետք է ճիշտ որոշել չափիչ սարքիբսանդղակի բաժանման արժեքը:

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Սարքի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է,

1. Ընտրել սանդղակինթվերով նշված կամայական երկու նրբագիծ

2. Այդ երկու նրբագծերը նշող մեծ թվից հասնել փոքրը

3. Տարբերությունը բաժանել հիշյալ երկու նրբագծերի միջև եղած բաժանումների ովի վրա:

20.Ինչից է կախված չափման սխալը

Բաժանման արժեքի մեծությունից:

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնիբդիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ:

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը կոչվում է հաշվարկման մարմին

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի էնանտեսել, կոչվում է նյութական կետ

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Այն գիծը, որով շարժվում է մարմինը կոչվում է հետագիծ

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ անցած ճանապարհը որոշ ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ:

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած t ժամանակամիջոցի հարաբերությանը: V=S/t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

մ/վ, սմ/վ, կմ/ժ

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

S=Vt

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

t=VS

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Գտնվում է դադարի վիճակում, կամ շարժվում է ուղղագիծ հավասարաչափ շարժումով:

33․Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա

Այլ մարմինների վրա ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա

34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

Այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում մարմնի իր արագությունը հաստատուն պահելու հատկությունը կոչվում է իներտություն

35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված

36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Կշռելով

37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Գրամ, կիլոգրամ, միլիգրամ

39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությունը կոչվում է նյութի խտություն

40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)

p=m/V

41.Ի՞նչ միավորներով է արտահայտվում նյութի խտությունը

կգ/մ³, գ/սմ³

42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը)

m=pV

44.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Վազող երեխաներ, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաներ, թռչող թռչուններ

56.Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժը ֆիզիկական մեծություն ք որը քանակապես բնութագրում է մի մարմնի ազդեցությունը մյուսի վրա:

57.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1Ն-ն այն ուժն է, որնը 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1վ-ում փոխում է 1մ/վ-ով

58.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Վեկտորական

59.Ո՞ր ֆիզիկական մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Վեկտորական մեծությունները ունեն ուղղություն և թվային արժեք, իսկ սկալյառ մեծությունները ունեն միայն թվային արժեք և չունեն մեծությում:

60․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

Այն ուժը որով երկիրը իրեն է ձգում որև՝է մարմին կոչվում է ծանրության ոևժ

61.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

62.Դեֆորմացիայի օինակների քննարկում

Ճկված տախտակ, ձգված ռեզին:

63.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում ք առաձգական, հակառակ դեպքում ոչ առաձգական կամ պլաստիկ:

65.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից

Որքն մեծ է մարմնի զանգվածը այնքան մեծ նրա վրա ազդող ծանրության ուժը

66.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Այն ուժը որը առաջանում է դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ռևն ու չափերը կոչվում է առաձգականության ուժ

67.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին

68.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ=kx

x=զսպանակի երկարացում

k=համեմատական գործակից

69.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

Հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուսը կեռիկավոր ծայրն ազատ է:

70.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Հուկի օրենք

71.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Ինչ որ բան հրել

72.Ինչո՞վ է պայմանավորված շփումը

Շփման ուժի մեծությունը կախված է շփվող մարմինների նյութի տեսակից և դրանց մակերևույթների ողորկության աստիճանից:

73.Թվարկել շփման տեսակները:

Դադարի շփում, գլորման շփում, սահքի շփում:

74.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Մարմինների մակերեսները ավսլի անհարթ դարձնելով

75.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Մարմինների միջև յուղ լցնելով:

76.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը որը մարմնի շարժման վրա թողնում էբնույն ազդեցությունը ինչ որ այդ ուժերը միասին:

77.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհիբարտադրյալին, կոչվում է ուժի կատարած մեխանիկական աշխատանք

78.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

Աշխատանք=ուժ×ճանապարհ

A=FS

79.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Ջոուլ

80.Ի՞նչն է կոչվում հզորություն

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի կատարած աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը կոևչվում է հզորություն:

81.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

Հզորությունը=Աշխատանք/Ժամանակամիջոց Վտ

82.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A=Nt ջլ

83.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Ճախարակ, լծակ

84.Ի՞նչ է լծակը:

Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմին է:

85.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ

86.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Անշարժ, շարժական, բազմաճախարակ

87.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Անշարժ ճախարակ կոչվում է այն ճախարակը, որի առանցքն ամրացված էբև բեռներ բարձրացնելու ժամանակ ոչ իջնում է ոչ բարձրանում

88.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Շարժական կոչվում է այն ճախարակը, որը շարժվում է բեռի հետ միասին:

89․Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից,բանաձևը

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը ծախսված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողուոյան գործակից:

Aօգ/Aլր

90.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմիբօգնությամբ քանի անգամ շահում ենք ուժինմե, նույնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը:

91.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկր ձգողության հետևանքովազդում է անշար- հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ:

92.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը

Առաձգականության ուժ

93.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Դեպի ներքև: Ազդում է մարմնի հենարանի վրա:

94.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

95.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի

Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանիբկամ կախոցի վրա: Իսկ ծանրուոյան ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում էնմարմնիբվրա:

96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար էբմակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշու.

97.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

P=F/S

98․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Գազը բաղկացախ է հսկայական քանակուոյամբ մոլեկուլներից, այդ պատճառով նարնց բախումների թիվը չափազանց մեծ է: Առանձին մոլեկուլի բախման ուժը թեև թույլ է, բայց բոլոր մոլեկուլների ազդեցությունն անոոի պատերին զգալի ճնշում է առաջացնում:

99․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։

Գազի ճնշումն անոթի պատերիբվրա պայմանավորված է գազի մոլեկուկների հարվածներով:

100․Ճնշման բնույթը հեղուկներում:Հեղուկի ճնշում:Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:

Հեղուկներիբու գազսրի կողմից ճնշման հաղորդումը պայմանավորված էբնրանց մոլեկուլների բավականաչափ մեծբշարժունակությամբ

Հեղումներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վար գործադրվող արտաքին ճնծումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական ամսերի կշդի շնորհիվ: Հեղուկի վերին շերտերը ճնշում են գորխադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը ստորին շերտերի վրա, վերջիններս էլ հատակի վրա:

101Ձևակերպիր Պասկալի օրենքը:

Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ ոն հաղորդում բոլոր ուղություններով:

102Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշում,գրիր բանաձևը

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում ք հիդրոստատիկ ճնշում:

P=pgh

You are currently viewing 7 դասարանի թեմաների կրկնողություն ֆիզիկա