Անհատական նախագծերի քննարկում, լրացում։

1. Կետերի փոխարեն տ, դ, կամ թ գրի՛ր:

Ըն.ացք-ընթացք, ըն.արձակ-ընդարձակ, անըն.հատ-անընդհատ, ըն.միջել-ընդմիջել, ըն.հանուր-ընդհանուր, ըն.ամենը-ընդամենը, ըն.անալ-ընթանալ, ըն.րել-ընտրել, ակն.արթ-ակնթարթ, անդա.ար-անդադար, ըն.երցել-ընթերցել, ըն.առաջ-ընդառաջ, անըն.եռնելի-անընթեռնելի:

2. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ: Գերեվաճառ, գերեվաճառ, հոգեվաք:

Այս բառերի մեջ գտնվում է «և»-ի «եվ» գրությունը:

3.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Ա.բնական-անբնական, ա.բիոն-ամբիոն, ա.բողջ-ամբողջ, ա.պամած-ամպամած, ա.պայման-անպայման, զա.բյուղ-զամբյուղ, ա.բասիր-անբասիր, ա.փոփել-ամփոփել, ա.փոփոխ-անփոփոխ, ա.պետք-անպետք, ա.բարել-ամբարել, ա.բարտավան-ամբարտավան:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմատի պատճառով շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոնն տոննա է

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևեց լռություն:

You are currently viewing Գործնական քերականություն