Ի՞նչ է բջիջը։
Բջիջները կենդանի հյուսվածքների հիմնական միավորներն են, որոնք կատարում են կառուցվածքային ֆունկցիոնալ և ժառանգական դեր, այն ունի կենդանի նյութի բոլոր հատկությունները որոնք պահպանում և փոխանցվում են հաջորդ սերունդներին: Որոշ օրգանիզմներ կազմված են միայն մեկ բջիցից, որոնք կոչվում են միաբջիջ բջիջներ, միաբջիջ են օրինակ սնկերը, կամ ջրիմուռները: Մեկից ավելի բջիջներ պարունակող օրգանիզմները կոչվում են բազմաբջիջ օրգանիզմներ, դրանցից են բարռրակարգ բույսերը, մարդը և այլն: Սրանք կազմված են մեծ քանքկությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում և օրգաններում: Բջիջը հայտնաբերել է Ռոբերտ Հուկը: Բջիջները շատ փոքր մանրադիտակային գոյացություններ են, լինում են գնդաձև, իլիկաձև ձվաձև, մտրակավոր և այլն: Ներկայումս բջիջները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի, դրանք 4 են էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային:
Էպիթելային-Մարմնի ծածկույթը, բոլոր խոռոչները, անոթների պատերը ձևավորող բջիջների խումբն է
Շարակցական-Կմախքն է, արյունը, ավիշը, ենթամաշկային ճարպային շերտը:
Մկանային-Գտնվում է բոլոր մկանների մեջ՝ կմախք, ներքին օրգաններ, սրտամկան:
Նյարդային-Կազմում է նյարդային համակարգը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում օրգանը։
Մարդու օրգանիզմում հյուսվածքները կազմավորում են օրգաններ, օրգանները միավորվում են օրգան-համակարգերի մեջ որոնք էլ ձևավորում են օրգանիզմը որպես միասնական գործող ամբողջություն:
Օրգանը օրգանիզմի մասն է որն ունի որոշակի ձև, կառուցվածք, տեղադրություն և կատարում է որոշակի գործառույթ: Օրինակ օրգաններ են՝ ձեռքը, սիրտը, աչքը, լեզուն:
Ի՞նչ օրգան- համակարգեր գիտեք, որո՞նք են դրանց գործառույթները։
Օրգան-համակարգերը այն օրգանների խումբն է որոնք կատարում են ընդհանուր գործառույթ, տեղադրված են իրար մոտ և սերտ փոխկամակցված են: Մարդու օրգանիզմի օրգան-համակարգերն են՝ հենաշարժողական, մարսողական, սիրտ-անոթային, շնչառական, արտազատական, սեռական, նյարդային, իմունային, ծածկող, ներզատական
Ծածկող-Մաշկը և լորձաթաղանթներն են: Ունեն պաշտպանիչ նշանակություն:
Հենաշարժողական-Ոսկորներ և դրանց ամրեցված մկաններ: Սրանց միջոցով իրականացվում է մարդու շարժումը:
Սիրտ-անոթային-Սրտից և արյունատար անոթներից: Սրանք իրականում են հյուսվածքների սնուցումն ու գազափոխանակությունը:
Իմունային-Պաշտպանում է օրգանիզմը օտարածին մարմիններից:
Շնչառական-Կազմված է օդատար ուղիներից՝քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող, բրանխներ, թոքեր:
Մարսողական-Կազմված է՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափոխ, ստամոքս, բարակ հաստ և ուղիղ աղիներ:
Արտազատական-Երիկամներ, միզածորաններ, միզապարկ, միզուկ: Երիկամներում առաջացած մեզը հեռացնում է օրգանիզմից:
Սեռական-Սեռականը բաժանվում է երկու տարբեր տեսակների՝արական և իգական: Արական սեռական օրգաններն են՝ սերմնարանները, սերմնատար խողովակները, շագանակագեղձը, սերմնաբշտերը, առնանդամը: Իգական սեռական օրգաններն են՝ ձվարաններ, արգանդափողեր, արգանդ, հեշտոց, և ամոթույք: Այս համակարգի օգնությամբ ապահովում է սերնդի վերարտադրությունը:
Նյարդային-Գլխուղեղ, ողնուղեղ, նյարդաթելեր, նյարդային հանգույցներ: Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգան-համակարգերի համագործակցված աշխատանքը:
Ներզատական-Տարբեր հորմոններ արտադրող գեղձեր են որոնց շնորհիվ կարգավորվում է բջիջների և հյուսվածքների գործառույթները: