Սիրում եմ կյանքը…

Բայց ի՞նչն եմ սիրում:

Անշուշտ ճամփորդել, ինչպես և շատերը,

բայց ոչ աշխարհով, երկրներով մեկ,

այլ միայն կյանքի տարածության մեջ`

զգացողությունների տիեզերքով մեկ…

Ախ, որքան գեղեցիկ վայրեր կան այդտեղ՝

անհաշվելի շատ,

անչափելի մեծ,

անսահման շքեղ…

Իսկ հիմա կանգնել եմ

մագնիսկան ուժի ազդեցությամբ,

անշարժացել և քարացել եմ…

Կանգնել եմ մի տեղ,

որտեղ անձրև ու մութ է,

նեղ տարածություն է,

որտեղ գեղեցիկը զուտ հիշողություն է…

Ու ինչ-որ մի ձայն կարծես ինձ հուշում է,

ականջիս անդադար ցածրաձայն ասում է.

«Այս ի՞նչ ես անում,

Էսպես ու՞ր կհասնես…

Փախի՛ր այդտեղից,

Հեռացի՛ր արագ

ու ետ չնայես…

Քո ճամփորդությունը կիսատ չթողնես»:

Այս ստեղծագործությունը ունի շատ մեծ իմաստ: Հնարավոր է այս մարդու մոտ մի վատ բան է պատհել, և նա տխրել է և այլևս չի ճամփորդում «զգացողություններում»: Բայց ինչպես ասում են բոլորը ունեն ներքին ձայն, և այդ ներքին ձայնը նրան մոտիվացիա տվեց:

You are currently viewing Ճամփորդ