Աշխատնաքի նպատակը.
Հաշվել ջրում ըմկղմված մարմնի ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր.
Ամրակալան կցորդիչով, ուժաչափ, չափագլան, ջրթափ անոթ, վերամբարձ սեղան, մարմին և այդ մարմնի ծավալի չափ բաժակ և ջուր:
Տեղեկություն. Արքիմեդի օրենքը
Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին:
Կարող ենք որոշել տարբեր եղանակներով:
Եթե չափենք մարմնի կշիռը օդում՝ P0, և հեղուկում՝ P1, ապա արքիմեդյան ուժը հավասար կլինի դրանց ֆարբերությանը:
FԱ=P0-P1
Փորձի արդյունքը.
P0=1,5Ն
P1=0,5Ն
FԱ=P0-P1=1,5Ն-0,5Ն=1Ն
FԱ=1Ն
Արքիմեդյան ուժը կարելի է նաև որոշել FԱ=pհgVմ, որտեղ pհ=հեղուկի խտությանը, g= 9,8 Ն/կգ=10Ն/կգ հաստատուն թիվ է, Vմ=մարմնի ծավալ:
pհ=1000 կգ/մ³
Vմ=100սմ³=0,0001մ³
g=10 Ն/կգ
FԱ=pհgVմ=1000 կգ/մ³ × 10 Ն/կգ × 0,0001մ³=1Ն
FԱ=1Ն
Եզրակացություն՝ երկրորդ եղանակի արդյունքները համընկան մեր հիմնական փորձի արդյունքների հետ: