1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:

Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի աղտոտումը (կեղտոտումը, աղտոտումը), որովհետև (քանզի, որովհետև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի յուրաքանչյուր (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի մեծ (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է առանձնացնել (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական մեծ (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:

2. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ-աղքատ, սրընթաց-արագընթաց,դյուցազնական-հերոսական, ճկուն-դյուրաթեք:

3.Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի հրաշազեղ (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի կերտվածք (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ թախիծը (տխրությունը, թախիծը, վիշտը) փարատելու (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. Չէ՞որ դրանք արքայական (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային սիրունություն (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

4. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տարբեր հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատիր:

Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:

Հեքիաթային աշխարհ է բացվում քարայր ընկած մարդու առջև: Աշխարհի ամենախոշոր քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն զարմացնում են բոլորին: Քարանձավում գետնատակ լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր:

Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:

Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:

Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:

Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է պատված: Այդ մանրէներն այնքան շատ են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ներքևի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:

2.Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:

Լավ ձին կերը կավելացնի, վատ ձին՝ մտրակը:

Խելոքին մեկ ասա, անխելքին՜ հազար ու մեկ:

Արդար մազը չի կտրվի, խարդախ գերանը կկոտրվի:

Բոյը երկար, խելքը կարճ:

3.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Բազուկ, զատիկ, փող, վայրի:

Այս աղցանի մեջ բազուկ կա: (ուտելիք)

Նրա բազուկը երկար է: (մարմնի մաս)

Զատիկին ձվեր են ներկում: (տոն)

Նա զատիկ է գտել: (միջատ)

Նա շատ փող ունի: (կոպեկ, թղթադրամ)

Նրանք փող են արել: (փոխաբերական իմաստ՝ կաշառք)

Նա վայրի կենդանի է պահում:

Նաև նա վայրի բույս ունի:

You are currently viewing Գործնական քերականություն