Եվ եթե երբևէ գա այն պահը, որ բաժանվենք
իմ սեր, մի կորցրու քո քաջությունը:
Մարդու ամենամեծ առաքինությունը սիրտ ունենալն է:
Բայց ամենամեծը դեռ այն է, երբ անհրաժեշտ է
դնել մի կողմ սիրտդ:
Մեր սիրո մասին վաղը կկարդան երեխաները դպրոցական գրքերում,
աստղերի անունների կողքին
և զույգերի պարտականությունների հետ:
Ու եթե ինձ նվիրեին ամբողջ հավերժությունն առանց քեզ,
ես կնախընտրեի մի փոքր պահ՝ քո կողքին:
Միշտ կհիշեմ աչքերդ, հրաշունչ ու մեծ՝
որպես երկու սիրո գիշեր քաղաքացիական պատերազմի մեջ:
Ա՜խ, այո, մոռացա ասել քեզ,
որ հասկերը ոսկեղեն են և անսահման,
որովհետև սիրում եմ քեզ:
Փակիր տունը,
տուր մի հարևանուհու բանալինև շարունակիր:
Այնտեղ, որտեղ ընտանիքները կիսում են մի հացը ութ հոգով,
այնտեղ, որտեղ գլորվում է գնդակահարվածների մեծ ստվերը
մոլորակի ցանկացած մասում,
ցանկացած ժամի,
այնտեղ, որտեղ մարդիկ պայքարում ու մեռնում են
նոր աշխարհի համար:
Այնտեղ կսպասեմ քեզ, իմ սեր:
Այս ստեղծագործության մեջ շատ լավ երևում է, թե ինչքան է հեղինակը սիրում իր սիրածին: Եվ նա պատրաստ է ուր ասես գնալ, որպեսզի նա լինի իր սիրելիի հետ: Բայց սիրելին էլ պետք է ինչ որ քայլ անի, որպեսզի նրանք միասին լինեն: Ես լսել եմ այսպիսի ասածվածք «я сделаю 7 шага из 10, но не больше», ինչը թարգմանաբար նշանակում է «ես կանեմ 7 քայլ 10-ից, բայց ոչ ավել», սա նշանակում է, որ յուրաքանչյուրն էլ պետք է ինր որ քայլ անի: