1. Նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
Անցավ, կարող, գրի:
Նա ունի մի անցավ վերք:
Երկու օր անցավ, և նա եկավ:
Դու չես կարող նրան մոտենալ:
Ես կարում եմ:
Գիրք գրի քո կյանքի մասին:
Սեղանին դրված էր գրի թուղթը
2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:Նա ընկել է մտքերի ծովը:
Երբ նրան հարց տվեցին նա իր լեզուն փակ պահեց:
Ես նրան իմ հինգ մատերի պես գիտեմ:
Երբ նրա եղբայրը կորավ, նա թևերը ծալած նստել էր: Բայց հետո պարզվեց, որ եղբայրը էժան էր պրծել:
3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր դա. Երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. Սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից որոշել էին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը առհամարող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր դա. Երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Շուտվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախենալու օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. Մարդիկ արդեն սովոր էին: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
Կարգին, կուրանա, աղոտ, դուրս եկավ:
Այն մարդը կարգին կոշիկներ ունի:
Նրա արյունը չի պատկանում այդ կարգին:
Նա շուտով կկուրանա:
Այդ աղբյուրները կուրանում են:
Իմ սենյակի լույսը աղոտ է:
Այդ ճաշը աղոտ է:
Շատ գեղեցիկ ֆիլմ էր, դուրս եկավ:
Նա իր տնից դուրս եկավ:
2. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
Ա) ուղիդ իմաստով,
Բ) որպես դարձվածք:
Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:
Նա իր բերանը երկար բաց պահեց և նրա լեզուն չորացավ:
3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց միայն նրա համար, որ ուզում էր թզի համը տեսնել, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու` նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց ու անցավ:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը պատերզմում էր հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա որոշել էր միայն նրա համար, որ ուզում էր թուզը համտեսեր, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմ էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն սպանելով, քաղաքները գրավելով, վառելով ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց: Քսերքեսը զայրացավ, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդողնդրին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց մահապատժել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովը ու մարդկիկ հասկացան, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները անցան մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ ձամփա ընկնելու` նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհաբերեց: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում հանդարտվեց ու անցավ: