1. Տրված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:
ա) Սրահար-սրից հարվածված, կայծակնահար-կայծակ ով հարվածված, սիրահարվել-սիրով միացած, խոտհարք-խոտը կտրել (գրաբար հարկանել նշանակում է 1. խփել, 2. ծեծել, 3. կտրել, կոտրել):
բ) Կենսասեր-կյանքը սիրող, կենսախինդ-կյանքով ուրախ, կենսաբան-կյանքը ուսումնասիրող, կենսագրություն-կյանքի գրություն, կենսաձև-կյանքի ձև, կենսատու-կյանք տվող, կենսահորդ-կյանք հորդել (կյանք բառի գրաբ. ձևերից մեկն է` կեանք — կեանս — կենս):
2. Բաղադրյալ այնպիսի բառեր կազմի՛ր, որոնց սկզբում լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Դեղնակտուց, կենսախինդ, կենսագիր, քինախնդիր, ակնդետ:
Կտցաձև, խինդասեր, գրառատ, խնդրագիրք, դիտակետ:
3. Այնպիսի բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջում լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Բուսական-դեղաբույս, կատվազգի-ծովակատու, սուզանավ-ջրասույզ, սիրառատ-առատասեր, շինություն-ամրաշեն:
4. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմիր:
Լվաց, եղել, առ, տուր, կաց:
Լվացարան, եղելություն, առևտուր:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:
Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:
Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել:
Հակադարձ, հակադասել, անդրադառնալ, արտազգեստ, համազգեստ:
2. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:
Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:
Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):
Անդրադարձ, ենթակշիռ, հակադարձ, ներդրել, վերադարձ:
3. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:
Օրինակ`ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:
Մարդկային-անմարդկային, ծայրահեղ-ծայրահեղություն, ստամոքսային-ենթաստամոքսային, գիտակցություն, ակնաբույժ-ակնաբուժական, մթնոլորտային, որոշում-անորոշում, ընդհատ-անընդհատ, օրինաչափ-օրինաչափություն, ձեռնարկ- ձեռնարկատեր, մանրէ, փոխանակություն-անփոխանակություն: