Համայնքները, շերտերը և խմբերը մարդկային հասարակության բնական առանձնահատկություններն են: Մարդիկ իրենց ներքին կապերի, հետաքրքրությունների և նպատակների հիման վրա իրենց խմբավորում են: Այս խմբավորումներն առաջացնում են համայնքներ, որոնք կարող են լինել փոքրիկ ու մեծ, ամրակազմ ու անկայուն: Համայնքների առկայությունը մարդկային էվոլյուցիայի կարևոր գործոն է եղել՝ հնարավորություն տալով մարդկանց համատեղ ջանքերով հաղթահարել դժվարություններն ու հասնել ավելի մեծ նպատակների: Սակայն համայնքները կարող են նաև լինել անհավասարության, կռիվների և անհամաձայնությունների աղբյուր: Համայնքների կառավարման արդյունավետությունը կախված է նրանց կազմակերպվածությունից, առաջնորդությունից և անդամների միջև եղած համագործակցությունից:
Եթե ես ընկնեի անբնակելի մոլորակ և պետք լիներ ստեղծել բնակչություն, կընտրեի հետևյալ ութ մարդկանց՝
1. Ուսուցիչ 45 տ.- Մեզ հարկավոր է գիտելիքների փոխանցում և սերունդների կրթություն:
2. Բժիշկ 37 տ.- Առողջության պահպանում և հիվանդությունների բուժում:
3. Կենսաբան 27 տ. — Բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրում:
4. Ճարտարապետ 32 տ.- Համապատասխան կացարանների նախագծում և կառուցում:5
5. Շինարար 49 տ. — Ճարտարապետի նախագծերի իրականացում:
6. Գյուղատնտես 41 տ. — Սննդի ապահովում և հողի մշակում:
7. Զինվորական 38 տ.- Զենքեր, որոնցով կլինի հայթհայթել միս:
8. Խոհարար -34 տ. — Մսի համեղ պատրաստում, ու ոչ միայն մսի:
Այս ընտրությունը հիմնված է կարևոր ոլորտների ծածկման վրա՝ կրթություն, առողջություն, գիտություն, ճարտարապետություն, շինարարություն, գյուղատնտեսություն, ուժ և խովարարություն: Այս մարդիկ կարող են համագործակցելով ստեղծել կայուն և համախմբված համայնք: