1. նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ի՞նչ հարցի է պատասխանում և փորձի՛ր բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը:
Ա. Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ:
Բ. Կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Ա շարքը նյութական խոսքի մաս է, դառնում է նախադասության անդամ:
Բ շարքը ոչ նյութական խոսքի մաս է,չի դառնում նախադասության անդամ:
2. Հարցական դերանունները փոխարինի՛ր այնպիսի բառերով, որոնք ընդգծված առարկաներին (ենթականերին) ինչ-որ հատկանիշ վերագրեն:
Պարզվեց, որ գաղտագողի մոտեցող մարդը (ինչպիսի՞ն) է: Ճարպիկ է
Քաղաքում պտտվող լուրերը (ինչպիսի՞ն) էին: Ապշեցուցիչ էին
Եվրասիա մայրցամաքը (ո՞րն) է: Ամենամեծն է
Խորհրդավոր այցելուները (քանի՞սն) են: Երկուսն են
Այդ մրցույթի մասնակիցները (քանի՞սն) են: Հարյուրավոր են
Մեր դպրոցը շրջանում (ո՞րերորդն) է: Առաջինն է
Մեր արձակուրդը (ի՞նչ է անում): Սկսվում է
Աշունը (ի՞նչ է արել) դաշտերը, այգիներն ու անտառները: Գունավորել է
3. Բառակապակցություններ կազմի՛ր` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:
Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, ներքուստ:
Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:
Շատ մեծ, փոքր-ինչ հուզվել, համարյա լաց լինել, հազիվ հանգստանալ, ներքուստ հուզվել:
4. Կետերը փոխարինի՛ր տրված բառերով: Փորձի՛ր բացատրել, թե տարբեր խոսքի մասերի պատկանող այդ բառերն ինչո´վ են իրար նման:
Տանտեր, լրագրողներ, զրույց, ես, բոլորը, խոսել, պատմել:
Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ… խուսափում էր:
Տանտեր-Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր, բայց դեռ տանտիրոջից խուսափում էր:
Լրագրողներ-Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր, բայց դեռ լրագրողներից խուսափում էր:
Զրույց-Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտռլացսլ էր, բայց դեռ զրույցից խուսափում էր:
Ես-Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտռլացսլ էր, բայց դեռ ինձնից խուսափում էր:
Բոլորը-Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտռլացսլ էր, բայց դեռ բոլորից խուսափում էր:
Խոսել-Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտռլացսլ էր, բայց դեռ խոսելուց խուսափում էր:
Պատմել-Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտռլացսլ էր, բայց դեռ պատմելուց խուսափում էր:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր-հայրով, ծաղիկներ-ծաղիկներով, բոլոր-բոլորով, ոչ մեկ-ոչ մեկով, հասնել-հասնելով, հեռանալ-հեռանալով:
Նա իր հայրով է այդ ամենին հասել:
Ես հիանում եմ այս ծաղիկներով:
Նրանք բոլորով իմ դեմ են:
Ոչ մեկով նա ոչնչի չէր հասնի:
Այստեղ հասնելով նա միանգամից գնաց:
Հեռանալով նա ասաց «կտեսնվենք»:
2. Տրված հարցական դերանունները չորս խմբի բաժանի՛ր ըստ նրա, թե ո՛ր խոսքի մասին են վերաբերում:
Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:
Գոյական-ո՞վ, ի՞նչ
Ածական-ինչպիսի՞, որպիսի՞
Թվական- ո՞րերորդ
Դերանուն-ո՞ր, ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞, ո՞րերորդ
Մակբայ-որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ
3.Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը:
Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար` ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ) ընկնի, (չեմ) մեծանա:
Դիմավոր բայեր:
Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս, մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած:
Անդեմ բայեր