Աշուն
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,Ք
ամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Չգիտեմ ինչու բայց ինչքան գրող գրել է աշնան մասին՝ միշտ տխուր, անգույն, ցուրտ է նկարագրված, ինչպես և այստեղ: Աշունը նկարագրվում է մշուշոտ, ցուրտ, անձրևոտ և այլն: Այո ես համաձայն եմ, որ աշունը այսպես է, բայց այն շատ գունավոր է, կամ անձրևի ժամանակ ես սիրում եմ գիրք կարդալ, այդ ժամանակ տրամադրությունը ուրիշն է:
ԱՇՈՒՆ
Փողոցով,
աշնանային փողոցով
աշխույժ քայլում է մի աղջիկ
զարմանալի կապույտ աչքերով:
Փողոցով՝
դեղնած տերևներ փողոցում,
աշնանային փողոցով
զնգալով անցնում են տրամվայները
լույսերը պայծառ վառած:
Փողոցում,
աշնանային փողոցում
մի ծառի հենված
ահա կանգնել եմ ես
և զարմանալի կապույտ
երազներ եմ տեսնում:
Այս բաանաստեղծության մեջ արդեն այդքան տխուր տրամադրություն չէր փոխանցվում: Այստեղ նկարագրվում է քաղաքը աշնանը՝ տերևները, մարդիկ, լույսերը, տրամվայները, և էլի տարբեր բաներ: Իմ կարծիքով բոլորը այս բանաստեղծության մեջ շտապում են, մարդիկ նստում են տրամվայները, որպեսզի շուտ հասնեն իրենց պետք տեղը: