Այս աշուն ես սկկսել եմ կարդալ «Նոր լուսին» գիրքը, որը գրել է Ստեֆանի Մայերը: Այն մի աղջկա մասին է՝ Բելլա Սվոնի, ում ծնողները բաժանված են և Բելլան եկել էր իր հոր մոտ, դպրոցում նա տեսավ հինգ հոգու՝ Քդվարդին, Էմմետին, Էլիսին, Ռոզալիին և Ջասպեռին, ովքեր ճաշարանում միշտ իրար հետ էին նստում, և ուրիշների հետ չէին նստում: Դասերից մեկին Էդվարդը նստել էր Բելլայի կողքը: Բելլան նրան սիրահարվեց, բայց հետո պարզվեց, որ նրա ընտանիքը վամպիր է: Մի քանի գլուխ անց նրանք իրար հետ էին: Բայց այս ամենը կատարվեց «Մթնշաղ» գրքում, իսկ «Նոր լուսին» գրքում Էդվարդը Բելլային թողեց և գնաց ուրիշ քաղաք: Բելլան կես տարի դեպրեսիային մեջ էր, բայց երբ նա ընկերացավ Ջեյքոբի հետ նա սկսեց ուրախանալ, բայց հետո պարզվոց որ Ջեյքոբը մարդագայլ է, Բելլային դա չխանգարեց: Ջեյքոբի հետ Բելլան անում էր տարբեր էքստրիմ բաներ, իսկ երբ Բելան ադրենալին էր զգում նա իր գլխում լսում էր Էդվարդի ձայնը: Բելլայի և Ջեյքոբի հայրերը՝ Չարլին և Բիլլին ընկերներ են, և նրանց ուրիշ ընկեր՝ Հարրին մահացավ, այդ պատճառով նրանք գնացել էին Հարրիի թաղմանը, այդ ժամանակ Էդվարդը իր հոր՝ Կարլայլի դեմքից զանգեց Բելլայենց տան հեռախոսին, պատասխանեց Ջեյքոբը, որովհետև նա ավելի մոտիկ էր, Բելլան հարցրեց թե ո՞վ էր, Ջեյքոբը պատասխանեց Կարլայլը: Խոսելուց եռեսուն վայրկյան անց անսպասելի եկավ Էլիսը, և ասեց, որ Կարլայլի հետ ինչ-որ բան է եղել: Բելլան ասեց, որ նա նոր զանգել էր, իսկ Էլիսը հարցրեց թե ի՞նչ էր ասում, Ջեյքոբը պատասխանեց, որ ուղղակի հարցնում էր թե որտե՞ղ է Չարլին, իսկ Ջեյքոբը պատասխանել է որ թաղման է: Էլիսը կարողանում է տեսնելապագան, բայց ոչ միշտ ճիշտ, և նա տեսավ, որ Էդվարդը մտածում է, որ Չարլին գնացել է Բելլայի թաղմանը, և պատրաստվում է ինքնասպանություն անել: Բելլան և Էլիսը փորձոմ են հասնել նրա հետևից, և փրկել նրան:

Ես կարդացել եմ այսքանը, և շարունակում եմ կարդալ: Նաև այս գիրքը ունի ուրիշ հատորներ, և դրանք էլ եմ կարդալու:

You are currently viewing Ուսումնական աշուն