1. Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):
Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն: Հատուկ գոյականներ
Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն: Վերացական գոյականներ:
Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն: Անձնանիշ գոյականներ:
2. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժ-ուժեր, տարր-տերրեր, ծով-ծովեր, նավ-նավեր, կույտ-կույտեր, բերդ-բերդեր, շենք-շենքեր: Ավելանում է «եր»:
Բ. Ճանապարհ-ճանապարհներ, գաղտնիք-գաղտնիքներ, հրաշք-հրաշքներ, մեքենա-մեքենաներ, շրջան-շրջաններ, շինություն-շինություններ, նավահանգիստ-նավահանգիստներ: Ավելանում է «ներ»:
Գ. Գառ-գառներ, դուռ-դռներ, մատ-մատներ, մուկ-մկներ, թոռ-թոռներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ: Ավելանում է «եր»:
Դ. Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր: Ավելանում է «եր»:
Ե. Ծովածոց-ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայր-դաշտավայրեր, շնագայլ-շնագայլեր, հեռագիր-հեռագրեր, լրագիր-լրագրեր: Ավելանում է «եր»:
Զ. Քարտաշ-քարատաշներ, գրագիր-գրագիրներ, լեռնագործ-լեռնագործներ, բեռնակիր-բեռնակիրներ: Ավելանում է «ներ»
է. Մարդ-մարդիկ, կին-կանայք:
Նրանք «եր, ներ» չեն ենթարկվում:
3. Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն: Ուղիղ ձևով բառեր
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ: Հոլովված բառեձևեր:
4. Տրված բառերի սեռական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա և Բ խմբերի բառերի սեռական հոլովաձևերի տարբերությունը:
Ա Պատուհան-պատուհանի, մարդ-մարդու, գարուն-գարնան, գիշեր-գիշերվա, կին-կնոջ: Արտաքին հոլովվում:
Բ. Տուն-տան, շուն-շան, գեղեցկություն-գեղեցկության, հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր: Ներքին հոլովվում:
5. Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց վերջավորություններն ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:
Ա. Ամպ-ամպից, սառույց-սառույցից, տանտիկին-տանտիկնոջից, ձմեռ-ձմեռից, ամիս-ամսից, րոպե:
Բ. Բալենի-բալենուց, մարդ-մարդուց, ամուսին-ամուսնուց, ընկերուհի-ընկերուհուց, գինի-գինուց:
Ա խմբի բառերը ստանում են «ից» վերջավորությունը, իսկ Բ խմբի բառերը ստանում են «ուց» վերջավորություն:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված գործիական հոլովաձևերի վերջավորություններն առանձնացրո՛ւ և գտի՛ր Ա ևԲ խմբերի բառերի գործիական հոլովի կազմության տարբերությունը:
Ա. Շղարշով, լույսով, այգիով, տարով, հորաքրոջով, ընկերոջով:
Բ. Արյամբ, հեռացմամբ, խնդությամբ, նկարչությամբ, հիացմամբ:
Ա խմբի բառերը ունեն «ով» վերջավորությունը, իսկ Բ խմբի բառերը ունեն «բ» վերջավորուոյունը:
2. Կազմի՛ր տրված բառերի ներգոյական հոլովը: Առանձնացրո՛ւ այն բաոերը, որոնք ներգոյական հոլով չունեն:
Երկինք, ծով, մարդ, աղջիկ, հող, դպրոց, երեխա, դասարան, տուն, հերոսություն, գյուղ, ճանապարհ, քաղաք, գարուն, այգի, րոպե:
Երկնքում, ծովում, հողում, դպրոցում, դասարանում, տանը, գյուղում, քաղաքում, այգում, րոպեում
3. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:
Կիրճի մեջ-կիրճում, հանրապետության մեջ-հանարպետությունում, ամպերի մեջ-ամպերում, գոմի մեջ-գոմում, օվկիանոսի մեջ-օվկիանոսում: Ներգոյական հոլով
Գագաթի վրա-գագաոին, հողի վրա-հողին, այգիների վրա-այգիներին, սեղանի վրա-սեղանին, աստիճանների վրա-աստիճաններին: Տրական հոլով