• Post category:Ֆիզիկա 8

Աշխատանքի նպատակը․

1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։

2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը։

3․Հաշվելով շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը։

Աշխատանքը կատարելու համար պետք է իմանալ․

1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․v=at S=at²/2 ՝ այս բանաձևից a=2S/t²

2. Արագացման սահմանումը, բանաձևը և միավորը:Այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում: Արագացումը ողջ շարժման ընթացքում մնում է հաստատուն: Արագացումը սովորաբար նշանակում ենք լատիներեն a տառով, այն “ակսելառատիո” բառից է թարգմանաբար նշանակում է արագացում: Բանաձևը՝ a=v/t Արագացման միավորը այնպիսի հավասարաչափ արագացող շարժման արացումնն է, և այդ շարժման արագությունը յուրաքանչյուր մեկ վայրկյանում փոփոխվում է մեկ մետր վայրկյանով, այդ միավորը նշանակում են 1 մ/վ²:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ մետաղե ճոռ, պողպատե գնդիկ, վայրկյանաչափ,մետաղյա բաժակ, չափաժապավեն, ամրակալան։

Փորձի ընթացքը․

Ամրակալանին ամրացրեցի ճոռը,որոշակի անկյան տակ։Ճոռի հիմքին տեղավորեցի մետաղյա բաժակը։ Չափեցի ճոռի երկարությունը։ Դա կլինի այն ճանապարհն(S) է, որը անցավ գնդիկը փորձի ժամանակ։ Բաց թողեցի գնդիկը և միաժամանակ աշխատեցրու վայրկենաչափը։ Երբ գնդիկը բախվեց արգելակին կանգնեցրեցի վայկենաչափը և գրանցեցի շարժման ժամանակը՝ կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։ Փորձը կրկնեցի երեք անգամ և հաշվեցի չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3: Հաշված ժամանակը ընդունեցի որպես գնդիկի շարժման ժամանակ։Վերևի բանաձևով հաշվեցի արագացումը՝ a= 2S/t²

Այժմ նույն փորձը ,նույն կերպ կրկնեցի S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։

Կատարածս փորձերից եկա վերջնական եզրակացություն, գնդիկի շարժումը թեք ճոռով:

1․հավասարաչափ է։

2․անհավասարաչափ արագացող է։

3․ հավասարաչափ արագացող է։

You are currently viewing Լաբ․աշխ․հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրում