1. Գրի՛ր մգեցված բառեր բացատրությունը։
Սաստկացող-մեծ ուժով դրսևորվող՝ արտահայտվող, ուժգին, բուռն:
Անքեն,-անհիշաչար
Զարկի-հարված,
Քեն-ոխ, վրեժ,
Ոխակալ-վրեժխնդիր, վրիժառու,
Կորովը-ուժ,
Շենում-բնակավայր, բնակատեղ,
Հովեկ—ամառանոցավոր,
Հոծ-խիտ, թանձր
Թալուկ-թուլություն,
Երիցս—երրորդ անգամ,
2. Մեկնաբանի՛ր մտքերը․
Ա․ Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։
Քանի որ տղան կռիվներ չէր սիրում, նա չէր ցանկանում այն սկսել:
Բ․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։
Գ․ «Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։
Դ․ Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։
3. Ներկայացրո՛ւ տղային՝ անդրադառնալով կյանքի, արդարության վերաբերյալ նրա մտքերին, տեսակետին։ Քո տեսանկյունից գնահատի՛ր տղայի մտքերը, արարքները։
4. Ինչպիսինն է հեղինակի պատմելու ոճը։
Գեղարվեստական
5. Ինչո՞ւ է վերնագրված ,,Սիրելու տարիք,,։