1. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Վստահել-վստահելի, համակրել-համակրելի, դյութել-դյութիչ, գրավել-գրավիչ, հուզել-հուզից, բարկանալ-բարկացկոտ, վախենալ-վախկոտ, ամաչել-ամաչկոտ, պարծենալ-պարծենկոտ:

2. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցող-յոթգլխանի, երկու երես ունեցող-երկերեսանի, երկու փող ունեցող-երկփողանի, եռանդով օժտված-եռանդուն, շատ բուրդ ունեցող-բրդոտ, գույն ունեցող-գունավոր, թևեր ունեցող-թևավոր, երեք տարի (ամ) տևող-եռամյա, տասը տարեկան-տասնամյա:

3. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավո, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդուն, թրթռող, հնչուն, շաչուն, խոհուն, դողդոջուն:

4. Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով ։

Օրինակ` Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:

Քաղցրահնչյուն մեղեդի: Քաղցր հնչյունով մեղեդի

Քնքշաշրշյուն զգեստ: Քնքուշ շրշյունով զգեստ

Բարեհնչյուն ձայն: Բարի հնչյունով ձայն

Դառնահնչյուն ոռնոց: Դառը հնչյունով

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ամուր ու անսասան, երկճյուղ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեզու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:

Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա , ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց:

Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

Չնայած պարսից արքա Դարեհը լավագույն տերությունն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա, ու նրանք իրեն կհիշեն: Նա մի ամուր ու անսասան հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար հարթ տեղ ընտրեց:

Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի եզակի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող երկճյուղ ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` նեղ ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի բնական հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի ամենախոշոր ու ամենամանրամասն մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է եռալեզու արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

2. Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:

Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Խեղճ ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի դժվար և սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ լավ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:

You are currently viewing Գործնական քերականություն