1. Պարզի՛ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:

Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:

Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:

Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:

2. Տրված թվականներով բառեր կազմի՛ր` դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:

Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:

Երկճյուղ, երկգլուխ, երկամ, երկանի, երկյակ:

Եռաճյուղ, եռագլուխ, եռամ, եռակի, եռյակ, եռապատիկ:

Քառակի, քառյակ, քառապատիկ:

Յոթգլխանի, յոթակի, յոթյակ, յաթապատիկ:

Իննամյա, իննյակ:

Տասնամյա, տասնակի, տասնյակ, տասնապատիկ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).

Պարզ-Հարյուր քսան, յոթ, տասը-տասը, ինը

Բարդ-երկու հազար հինգ հարյուր տասնվեց,

Ածանցավոր-վաթսուն, երրորդ, չորրորդ, քառասուն-քառասուն, մեկական, հինգական

Բարդածանցավոր-վաթսունմեկերորդ, հազար ինը հարյուր իննսունվեց, հարյուր ութսուներեքերորդ, տասնյոթերորղ, քառասուներորդ:

բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).

Քանակ-հարյուր քսան, վաթսուն, յոթ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինգ հարյուր տասնվեց

Թվային բաշխում-Երրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, հարյուր ութսուներեքերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ

Թվային կարգ-տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական

գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

Կից-Վաթսուն, երրորդ, յոթ, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, մեկական, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

Անջատ-Հարյուր քսան, հազար ինը հարյուր իննսունվեց, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինգ հարյուր տասնվեց

Գծիկով-տասը-տասը, քառասուն-քառասուն

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

2. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում: Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիթսուն միլիոն քայլ է անում: Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում:

Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:Կյանքի 1/3-ը քնած է անցկացնում:

Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեքը ծախսում է խոսակցությունների, վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում: Կյանքի մեկ երրորդը քնած է անցկացնում:

You are currently viewing Գործնական քերականություն