La Scuola di Atene. D.R.

Հեղինակ՝ Ռաֆայել Սանտի

Նկարի անունը՝ Աթենական դպրոց

Տարի՝ 1511

Տեսակ՝ ֆրեսկո և ֆրեսկո

1508 թվականին, Հռոմի պապ՝ Հուլիոս II-ի հանձնարարականով Ռաֆայելը նկարազարդում է Վատիկանի պալատի ստանցերը։ Ստանցա դելլա Սենյատուրան ստաներից առաջինն էր, որ նկարազարդում է Ռաֆայելը (1508-1511 թվականներին)։ Նրա ֆրեսկոները մարդկային գործունեության այլաբանական պատկերումներն են՝ «Աթենական դպրոց»՝ փիլիսոփայություն, «Բանավեճ»՝ աստվածաբանություն, «Իմաստնություն, հնազանդություն և ուժ»՝ արդարադատություն, «Պառնաս»՝ պոեզիա։ Իր չորս մեծ ստեղծագործություններում Ռաֆայելը ցույց է տալիս այն չորս հիմքերը, որոնց վրա, ըստ նրա համոզման, պետք է հիմնվի մարդկությունը. բանականություն, բարություն և սեր, գեղեցկություն, արդարություն։ «Աթենական դպրոց» ֆրեսկոն իրավամբ համարվում է ոչ միայն Ռաֆայելի լավագույն ստեղծագործություններից մեկը, այլև Վերածննդի արվեստի ամբողջությամբ։

You are currently viewing Մի կտավի պատմություն
La Scuola di Atene. D.R.