• Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

չկան

  • Ներկայացրո՛ւ ծերունու մտորումները։

Նա ինքն իրեն հավատում էր, մխիթարում, մտածում էր իր հանգստանալու և ուժ հավաքելու անհրաժեշտությոան մասին նաև մի կարճ ժամանակ նորից մտածեց տղայի մասին: Նա իրեն դրդեց գործ անելուն և ինչքն էլ թուլանում էր, ինչքան էլ գլխապտույտ էր ունենում, միտքը մթագնում էր նա միևնույն է սպանեց ձկանը:

  • Տեքստից առաջանձանցրո՛ւ ծերունու բռնած ձկան նկարագրությունները։

Սկզբում նա տեսավ մի մութ ստվեր, որ երկար ժամանակ անցնում էր իր նավակի տակով, այնպես որ պարզապես չհավատաց իր աչքին։

— Ոչ,— ասաց նա,— չի կարող պատահել, որ այսքան խոշոր լինի։

Բայց ձուկն իրոք այդքան խոշոր էր և երրորդ շրջանակը գծելուց հետո դուրս եկավ մակերես՝ նավակից ընդամենը երեսուն յարդ հեռու, և ծերունին տեսավ, թե ինչպես ծովից վեր բարձրացավ նրա պոչը։ Դա ամենախոշոր մանգաղից էլ մեծ էր և մուգ կապույտ ջրի վրա բաց մանուշակագույն էր թվում։ Ձուկը դարձյալ սուզվեց, բայց արդեն ոչ խոր, և ծերունին կարող էր զննել մանուշակագույն շերտերով երիզված նրա հսկայական մարմինը։ Նրա կռնակի լողաթևը իջած էր, իսկ կրծքի վիթխարի լողաթևերը ձգված էին այս ու այն կողմ։

Երբ ձուկն իր շրջանն էր կատարում, ծերունին զննեց նրա աչքը ու կողքին լողացող երկու կպչող ձկները։ Երբեմն֊երբեմն կպչող ձկները փակչում էին խոշորին, ապա գլխիվայր փախչում։ Երբեմն էլ ուրախ լողում էին մեծ ձկան գցած ստվերի մեջ։ Այդ կպչողներից յուրաքանչյուրը երեք ոտնաչափից ավելի երկար էր և երբ արագ էր լողում, օձաձկան նման գալարվում էր ամբողջ մարմինը։

You are currently viewing Ծերունին և ծովը մաս երրորդ