1. Դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

Իմ որսն իր ոտքով եկավ:

Որսս իր ոտքով եկավ:

Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:

Ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:

Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:

Ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս

Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:

Ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել:

Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:

Շնորհալի տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել:

Քո սիրտը քա՛ր է, քար:

Սիրտդ քար է, քար

Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:

Ձեռքդ ընկնողին պրծում չկա:

2.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ է նշանակում.

ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.

բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ ձեր.

Երկրի բնակիչներս շատ անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ: Մենք

Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում: Մեր, դուք

Շուրջս ոչինչ չեմ նկատում: Իմ

Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում: Ես

Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա: Դու

Աչքներդ լույս լինի: Քո

3. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն: 16-րդ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Իր սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում նրա (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս նրանք չէին ուզում տեսնել այդ մարդուն: 16-րդ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:

Ամբողջ աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Կարդա՛

Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ որ և այլն):

Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:

Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարել, անուն-անվանել, քարոզ-քարոզել, ձև-ձևել:

Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափակել, սուր-սրել:

Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր-բոլորել, նույն-նույնանալ, ամբողջ-ամբողջանալ:

Դ. Կրկին-կրկնել, արագ-արագացնել, դանդաղ-դանդաղացնել, հաճախ-հաճախել:

Ե. Վա՜յ-վայել, մկըկը-մկըկալ, տը՜զզ-տըզզալ, թրը՛խկ-թրըխկալ:

2.Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:

Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Անդրադառնալ, հակաճառել:

3. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:

Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:

Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Ա խմբում պարզ բայեր են, Բ խմբում բաղադրյալ, իսկ Գ խմբում բայերը գրվում են առանձին:

You are currently viewing Գործնական քերականություն