1. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:
Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել: Երբ շտապ եզրակացություն ես անում, կարելի է սխալվել: Անել-անելիս-անում ես:
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին: Երբ բնության հավասարակշռությունը խախտում ես, պետք է մտածել հետևանքի մասին: Խախտել-խախտելիս-խախտում ես:
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից: Բեռը, որը գտնվում է երկրի ձգողության ազդեցության տակ, կախենք թելից: Գտնվել-գտվող-գտնվում է:
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց: Բնության մեջ հավասարակշռուության խախտումը վնաս է հասցնում այն մարդկանց, ովքեր իրենց սխալները երբեմն շատ ուշ են գիտակցում: Գիտակցել-գիտակցող-գիտակցում են:
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները: Կենդանաբանները հավաքեցին այն աղվեսներին, որոնք խփվել են որսի ժամանակ: Խփել-խփված-խփվել էին:
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը: Հետախույզը, որը ուղղություն էր վերցրել դեպի մորուտը, կտրուկ թեքվեց դեպի լանջը: Վերցնել-վերցրած-վերցրել էր:
2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունենալ: Օրինակ, նրանցից շատերը կարծում են, որ կաթը ֆաբրիկայում պատրաստվում:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպեն նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին: Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում էր պատրաստվում:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեին և օրվա մեջ երեք անգամ կազմակերպեին նրանց կիթը:
3.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:
Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:
Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ էր եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1.Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:
Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ:
Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի:
Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ:
Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի:
Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ:
Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի:
Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի:
Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:
Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի ժամանակին):
Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ:
Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից: Կատարյալ բայը ունի միայն անցյալ ժամանզկաձևը:
2.Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:
Թափել, -թափեցի, թափեցինք, թափեցիր, թափեցիք, թափեց, թափեցին:
Կապել, -կապեցի, կապեցինք, կապեցիր, կապեցիք, կապեց, կապեցին:
Խաղացնել-խաղացրեցի, խաղացրեցինք, խաղացրեցիր, խաղացրեցիք, խաղացրեց, խաղացրեցին: