1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և  ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները: 

Ա. Վկայել֊վկայեցի, հուսալ֊հուսացի:

Բ. Հեռանալ֊հեռացա, մոտենալ֊մոտեցա, տեսնել֊տեսա:

Գ. Հասկացնել֊հասկացա, արթնացնել֊արթնացա:

Ա խմբի բայերին ավելանում է 《ցի》վերջավորությունը, իսկ Բ և Գ խմբերում 《ցա》 վերջավորությունը։

2. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջեր, որ նրան բռներ և ուտեր: Այծյամը նրա միտքն իմացել էր ու չէր քնում օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

Քանի֊որ գրված է սպասում էր, անցյալ ժամանակաձևով, ես մնացած տեքստը նոըյնպես գրեցի անցյալ ժամանակաձևով։

You are currently viewing Գործնական քերականություն