Կաղանդի գիշեր
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…
1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր….
Այստեղ ասվում է, որ նոր տարի ամեն ինչ սկսվելու է նորից, այդ գիշերվանից։
2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն֊նոր, չի բաւեր֊չբավարարել, ըլլալու֊լինելու, յոյսեր֊հույսեր, հինէն֊,հին գոյն գոյն֊գույն։
3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։
Հեղինակը ներկայացնում է նոր տարվա գիշերը։ Որ բոլորը իրենց հույսերը ունենան, և հավատան դրան, իսկ եթե չունեն հին հույս հիշեն։ Որ բոլորը լույս ունենան, և նոր տարվա գիշերը վառեն, և եթե չհերիքի իրենց ներքին լույսը վառեն։